National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
08.12.2008
Հանդիպում հանձնաժողովում

Դեկտեմբերի 8-ին ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքի, Ֆրանսիայում հանրային հեռարձակման խորհրդի ներկայացուցիչներ Էլիզաբեթ Ֆլյուրի-Էրարի եւ Մարտին Կոկեի հետ:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հյուրերի խնդրանքով անդրադարձավ էլեկտրոնային լրատվամիջոցների վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների ընթացքին, նշելով, որ դրանք բխում են ԵԽԽՎ  Հայաստանի վերաբերյալ ընդունած 1609 եւ 1620 բանաձեւերից: Ներկայացնելով օրենսդրական բարեփոխումներն ընդգրկող փաթեթը, պարոն Աշոտյանը տեղեկացրեց, որ այն արդեն ուղարկվել է ԵԽ փորձագետների փորձաքննությանը, ստացվել են նրանց դիտողությունները, որոնք տեղ կգտնեն լրամշակվող փաթեթում: Պարոն Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ օրերս փաթեթը հանձնաժողովում քննարկել են նաեւ ԵԽ փորձագետները:

Բարձր գնահատելով Ֆրանսիայի փորձը հանրային  հեռուստատեսության  բնագավառում, հանձնաժողովի նախագահն առաջարկեց շուրջ 60 փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթի վերաբերյալ ստանալ նաեւ ֆրանսիացի մասնագետների կարծիքը, ինչը սիրով ընդունվեց:

Ֆրանսիայում հանրային հեռարձակման խորհրդի ներկայացուցիչ Էլիզաբեթ Ֆլյուրի-Էրարին կարեւորեց ոչ միայն կատարվող օրենսդրական փոփոխությունները, այլեւ դրանց կիրարկման մեխանիզմների առկայությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am