National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
05.05.2009
Աշխատանքային նիստ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում

Մայիսի 5-ին տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային նիստը`  Սամվել Նիկոյանի նախագահությամբ:

Պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ նիստում քննության կառնվեն ժամանակավոր հանձնաժողովի նախորդ նիստում քննարկված երկու հարց:

Առաջին հարցի կապակցությամբ պարոն Նիկոյանը նշեց, որ որոշ լրատվամիջոցներ միտումնավոր խեղաթյուրում են նիստում հնչած  հարցերը եւ դրանց պատասխանները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր Արամ Կարապետյանի հնչեցրած հարցին եւ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի պատասխանին: Պարոն Նիկոյանը նշեց, որ օգտվել է նիստի ձայնագրություններից եւ   ներկայացրեց Արամ Կարապետյանի հնչեցրած հարցը. «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, եւ այն ժամանակվա  մնացած պետական պաշտոնյաների հետ քննարկվե՞լ է արդյոք հատուկ դրություն մտցնելու հարցը: Կազմվե՞լ է արդյոք շտաբ: Եղե՞լ են հրահանգներ: Զեկուցե՞լ եք  Դուք պարբերաբար եղած իրավիճակի վերաբերյալ»: ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պատասխանել է. «Հատուկ դրություն մտցնելու վերաբերյալ նշեմ, որ` այո, քննարկվել է այդ հարցը եւ առաջարկողներից մեկը եղել եմ ես, որ նախագահին առաջարկել եմ հատուկ դրություն մտցնել` խուսափելու համար անկանխատեսելի ծանր հետեւանքներից»: Արամ Կարապետյանը այլ հարց է տվել. «Ես երկու հարց էի տվել. շտաբ ստեղծվե՞լ է, եւ ովքեր են եղել այդ շտաբի անդամները»: Այս հարցին Հայկ Հարությունյանը պատասխանել է. «Ես նշեցի, որ նախագահի մոտ քննարկվել է այդ հարցը, ես եղել եմ, մասնակցել եւ հիմնական առաջարկողներից մեկը ես եմ եղել: Անմիջապես շտաբ է ստեղծվել: Դա գործընթաց է: Իսկ ովքեր են եղել անդամներ, ես այս պահին չեմ կարող նշել, բայց կան համապատասխան փաստաթղթեր դրա վերաբերյալ»: Արամ Կարապետյանը ճշտել է. «Ընդհանու՞ր:  Եվ այդ շտաբի գործունեության փաստաթղթե՞ր գոյություն ունեն»: Հայկ Հարությունյանը պատասխանել է. «Այո, կան պլաններ, հիմա չեմ կարող հստակ հիշել»:

Ներկայացնելով հարցուպատասխանը, հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայկ Հարությունյանի խոսքն ընդամենը վերաբերվել է հատուկ դրություն մտցնելուն, եւ ոչ թե նախագահականում շտաբ ձեւավորելուն: 

Մտքերի փոխանակության ընթացքում հանձնաժողովի անդամներն առաջարկեցին գրավոր դիմել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին` առաջացած մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: 

Օրակարգում ընդգրկված երկրորդ հարցը, ինչպես ասաց հանձնաժողովի նախագահը, վերաբերում էր տեղի ունեցած ինֆորմացիայի արտահոսքին: Նա նշեց, որ հարցն առնչվում է ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաթղթին: Սակայն, տեղեկացրեց պարոն Նիկոյանը, փաստաթուղթն այդ ընթացքում  տպագրվում է մամուլում, որն անթույլատրելի էր, քանի որ հակասում է ՀՀ նախագահի հրամանագրին: Պարոն Նիկոյանը ներկայացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ուղարկված առարկությունները Փաստահավաք խմբի կազմած փաստաթղթի վերաբերյալ: Ըստ այդմ նշվում է, որ  «Փաստահավաք խումբը, ստանձնելով օրենքով իրեն չվերապահված` նախաքննության նկատմամբ դատաիրավական ղեկավարում իրականացնող մարմնի կամ դատարանի լիազորություններ, արել է անհեթեթ եւ անհիմն եզրահանգումներ` Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների շուրջ կատարված քննության եւ փորձաքննությունների վերաբերյալ: Փաստահավաք խումբը ամիսներ տեւած ուսումնասիրությունների ընթացքում աննախադեպ ջանասիրությամբ փաստեր է հավաքել միմիայն Համլետ Թադեւոսյանի մահվան կապակցությամբ կատարված քննության օրինականության վերաբերյալ` ակնհայտ նպատակ ունենալով հաստատել որոշ շահագրգիռ անձանց հնչեցրած, տրամաբանությունից դուրս այն պնդումը, թե իբր Համլետ Թադեւոսյանի մահը վրա է հասել ոչ թե զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից նետած նռնակի կամ պայթուցիկ սարքի, այլ իր իսկ մոտ գտնվող նռնակի պայթյունից: Պարոն Հարությունյանի ներկայացրած տեղեկանքում նշվում է, թե Փաստաթղթի նախաբանն ինքնին վկայում է, որ ուսումնասիրություններն ուղղված են եղել ոչ թե  2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունները ծնող  պատճառները բացահայտելուն, այլ դրանից հետո հարուցված քրեական գործերի նախաքննության եւ դատաքննությունների վրա ազդեցություն գործելուն»:

Պարոն Նիկոյանի խոսքով, ինքը բազմիցս ասել է, թե` խախտվե՞լ է ՀՀ նախագահի հրամանագիրը` դա նախագահի խնդիրն է, փաստահավաք խումբը խախտել՞ է նախագահի հրամանագիրը` դա փաստահավաք խմբի խնդիրն է: Այս դեպքում պարոն Նիկոյանը կարծում է, որ հանձնաժողովը դառնում է իրավիճակի պատանդն այն առումով, որ մարտիմեկյան իրադարձությունները դառնում են քաղաքական շահարկման առարկա: Ըստ նրա, ժամանակը պատահական չէ ընտրված. ժամանակը շատ ճիշտ է ընտրված. սկսվում է նախընտրական քարոզչությունը եւ ոմանց համար մարտի 1-ի իրադարձությունները դառնալու են քաղաքական շահարկման, քաղաքական սրացումների ժամանակ օգտագործվող նյութ: Նա անթույլատրելի համարեց զոհված անձանց մահվան հանգամանքները շահարկելը քաղաքական նպատակներով:  Ըստ նրա, որքան էլ որ հանձնաժողովը փորձում է, որ այդպես չլինի, նման հրապարակումները բերում են նրան, որ    սա դառնում է Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական շահարկման առարկա:

Չմանրամասնելով փաստահավաք խմբի հրապարակած փաստաթուղթը, պարոն Նիկոյանը նշեց, որ այդ փաստաթուղթը եւ նախաքննական մարմնի պարզաբանումները Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ խիստ տարբեր են եւ իրարամերժ: Հանձնաժողովի մի խումբ անդամներ առաջարկեցին հանձնաժողով հրավիրել նախաքննական մարմնի ղեկավար Վահագն Հարությունյանին`  վերոնշյալ հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am