Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ մայիսի 18-21-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը:
Չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 14 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 47 հարց, միջազգային 6 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն մայիսի 18-ի ԱԺ նիստում: