Մայիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Ողջունելով Արցախի ղեկավարին Հայաստանի խորհրդարանում` Հ. Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել են կապերը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջեւ: Այդ համատեքստում նա կարեւորեց խորհրդարանական համագործակցությունը, փոխադարձ այցերի կազմակերպումը եւ մասնագիտական հանձնաժողովների միջեւ ուղղակի կապերի զարգացումը: Ազգային ժողովի նախագահն իր վստահությունը հայտնեց առ այն, որ այդ համագործակցոթյունը կնպաստի Արցախի ինքնուրույն կառույցների կայացմանը:
Այնուհետեւ զրուցակիցներն առանձնազրույց ունեցան, որի ընթացքում քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: