Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի Կանաչ սրահում բացվեց գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադայի գեղարվեստական լուսանկարչության
![](/news_images/+Samvel%20Sevadai%20lusanka[1].%20cucahan.+.g..jpg)
անհատական ցուցահանդեսը, որին ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Արեւիկ Պետրոսյանը, Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ: Նշենք, որ Սամվել Սեւադան արժանացել է Կաթոլիկ Եկեղեցու ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդ կարդինալ Մահոնիի դիպլոմին` կերպարվեստի բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար, Հարավային Կալիֆորնիայի կինոգործիչների միության «Ոսկե հրեշտակ» մրցանակին, Թեքեյան մրցանակի դափնեկիր է: Աշխարհի տարբեր երկրներում Սամվել Սեւադան բացել է ավելի քան 30 գեղանկարչական եւ 4 գեղարվեստական լուսանկարչության անհատական ցուցահանդեսներ:
Ըստ գեղանկարիչ, լուսանկարիչ Սամվել Սեւադայի` իր արվեստում գերիշխում է մարդը եւ նա փորձում է իր նկարներում բացահայտել հասարակ մարդուն: Նա նշեց, որ ԱՄՆ-ից Երեւան վերադառնալուց հետո ստեղծել է իր արվստանոցը, որտեղ բազմաթիվ հայ պատանիներ ու աղջիկներ սովորում են գեղարվեստի լեզուն, տիրապետում գեղարվեստական լուսանկարչության գաղտնիքներին:
ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը գտնում է, որ Սամվել Սեւադայի յուրաքանչյուր գործ մտորումների առիթ է տալիս ոչ միայն գեղեցիկի մասին, այլ նաեւ փիլիսոփայական բարդ գաղափարների: