National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.05.2009
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի խորհրդարանի պատվիրակությանը

Մայիսի 22-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունգարիայի Ազգային ժողովի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Մաթիաս Յորշիի գլխավորած պատվիրակությանը:

Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ արձանագրեց հայ-հունգարական հարաբերություններում նկատվող աշխուժացումը` միաժամանակ նկատելով, որ բավական պասիվ է երկու երկրների խորհրդարաների միջեւ համագործակցությունը: Հ. Աբրահամյանն ընդգծեց, որ ինքը, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է  այդ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը վճռական է տրամադրված եւ օգտվելու է քաղաքական ու տնտեսական արդիականացման այդ գործընթացում Եվրամիության ընձեռած բոլոր հնարավորություններից:

Հունգարական կողմն իր հերթին հայտնեց իր պատրաստակամությունն օգտակար լինել եւ աջակցել Հայաստանին` եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհին սխալներից զերծ մնալու գործում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am