Հարց.
Ինչպե՞ս կմեկնաբանեք Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին վերագրվող հայտարարությունները համաներման հնարավորության մասին:
Պատասխան.
Լրագրողների հետ զրուցելիս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել համաներման հնարավորությունը ` հայտնելով իր բարի ցանկությունը: Նշենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Հանրապետության Նախագահին է վերապահված նման առաջարկությամբ հանդես գալու իրավունքը, որից հետո միայն Ազգային ժողովն այն պետք է հայտարարի: