National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
26.05.2009
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց «Կանանց լիդերության դպրոցի» շրջանավարտների հետ
Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի հիմնադրած  «Կանանց լիդերության դպրոցի» «Բարձրագույն քաղաքական դասընթացներ» հոսքի մի խումբ շրջանավարտ կանանց հետ, ովքեր անդամներ են հայաստանյան մի շարք ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների:

ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը շնորհավորեց շրջանավարտներին ուսման ավարտի կապակցությամբ եւ փոխանցեց  ՀՀ ԱԺ  նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորանքները եւ ջերմ բարեմաղթանքները: 

Դիմելով շրջանավարտներին` նա կարեւորեց քաղաքացիական հասարակության ձեւավորման համար կատարվող յուրաքանչյուր քայլ` այդ առումով նպաստավոր համարելով արդեն ինը տարի գործող «Կանանց լիդերության դպրոցի» ունեցած դերակատարությունը: Նա վստահություն հայտնեց, որ մասնակցելով դասընթացներին նրանք նպատակ են հետապնդում ձեռք բերել քաղաքական գործընթացներին գրագետ, արդյունավետ մասնակցության համար անհրաժեշտ գիտելիքներ, փորձ, հմտություններ:

Տիկին Պետրոսյանը ընդգծեց, որ  դասընթացների շրջանակներում նրանք  հնարավորություն են ունենում շփումներ հաստատել միմյանց հետ, դրանով իսկ նպաստելով նաեւ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների փոխհամագործակցությանը, փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը, որոնք քաղաքական բարձր մշակույթի ապահովման անհրաժեշտ տարրերից են: Անդրադառնալով  գենդերային հավասարության խնդրին, ԱԺ նախագահի տեղակալը նշեց, որ ինքը կիսում է  գենդերային հավասարության վերաբերյալ եվրոպական մոտեցումները, համաձայն որոնց այդ հավասարությունը մարդու իրավունքների լիակատար հարգման, ժողովրդավարության, աղքատության վերացման եւ սոցիալական արդարության ապահովման, իրավական պետության առաջընթացի կարեւոր ցուցանիշ է, նախադրյալ: Տիկին Պետրոսյանը նշեց, որ խորհրդարանում բավականաչափ ուշադրություն է դարձվում գենդերային հավասարության խնդիրներին. նախատեսվում է քննարկել «Գենդերային հավասարության հայեցակարգը» եւ «Կանանց, տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Տիկին Պետրոսյանը նպատակահարմար համարեց  հանդիպումների շարունակականությունը եւ համագործակցությունը տարբերի հարցերի շուրջ:

Տիկին Պետրոսյանը պատասխանեց  շրջանավարտների հարցերին, ապա «Կանանց լիդերության դպրոցի» հիմնադիր Ջեմմա Հասրաթյանի խնդրանքով նրանց հանձնեց ավարտական վկայականները` հույս հայտնելով, որ ուսման ընթացքում ստացած գիտելիքները կօգտագործվեն ի նպաստ հայրենիքի:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am