2009 թ. օգոստոսի 16-27-ը ՀՀ ԱԺ աշխատակազմի 15 աշխատակիցներ մասնակցեցին ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի
կազմակերպած «Իրավական մեխանիզմի աշխատանքի կազմակերպում» թեմայով դասընթացին, որն անցկացվում էր Եգիպտոսի դատական հետազոտությունների ազգային կենտրոնում: Վերոնշյալ կենտրոնը 1993 թ. 200 նմանատիպ դասընթացներ է կազմակերպել Հայաստանի կադրերի վերապատրաստման համար, իսկ 950 դասընթաց` ԱՊՀ երկրների համար: Երկշաբաթյա վերապատրաստման կուրսը դասախոսում էին Եգիպտոսի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, ՍԴ անդամներ, Կահիրեի համալսարանի պրոֆեսորներ, դատական հետազոտությունների ազգային կենտրոնի առաջատար մասնագետներ: Ուսումնասիրվող ոլորտները եւ թեմաները բազմազան էին եւ բազմաբնույթ` մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների քննարկումից մինչեւ օրենսդրության կատարելագործմանը միտված մեխանիզմների կիրառում:
Եգիպտոս այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելեցին Եգիպտոսի խորհրդարան, որտեղ ծանոթացան Եգիպտոսի խորհրդարանի պատմությանը եւ օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին: Հայաստանի խորհրդարանական խումբը եղավ նաեւ Ալեքսանդրիայի գրադարանում, Եգիպտական թանգարանում, Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում եւ այլ պատմական ու մշակութային վայրերում: Ջերմ էր ընդունելությունը Եգիպտոսում Հայաստանի դեսպանատանը, ուր խմբին դիմավորեց Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը` Կահիրե):
Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ դասընթացի փակման հանդիսավոր արարողությունը: ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի փոխտնօրեն Ուալիդ Շամսը վերապատրաստման դասընթացին մասնակցած ՀՀ ԱԺ աշխատակիցներին հանձնեց ավարտական վկայականներ: