National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
09.09.2009
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ:

Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց իր եւ պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի, Արծրունի Աղաջանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը գիշերային ժամերին աշխատող անձանց շահերի պաշտպանությունն է: Փոփոխությամբ առաջարկվում է հավելավճար տալ նաեւ այն աշխատողներին, ովքեր գիշերային ժամերին աշխատում են մինչեւ 3 ժամ: Կառավարության կարծիքն օրինագծի վերաբերյալ դրական է: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Պատգամավոր Հակոբ Հակոբյանը ներկայացրեց իր եւ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի, Գագիկ Մելիքյանի, Լյովա Խաչատրյանի, Հայկ Սանոսյանի, Մանվել Ղազարյանի, Էդուարդ Շարմազանովի եւ Տաճատ Վարդապետյանի «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բնակարանով ապահովել այն ընտանիքներին, որոնցում կան 5 եւ ավելի երեխաներ եւ որոնք չունեն նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածք  եւ վերջին 5 տարում չեն օտարել իրենց բնակելի տարածքը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտյոմ Ասատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունն օրինագծի ընդունումը ներկայումս աննպատակահարմար է համարում ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով: Ըստ նրա` նաեւ  չկա վիճակագրություն նման ընտանիքների թվի  վերաբերյալ: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ երեխաների իրավունքների պաշտպանությանն  առնչվող մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն եւս` այն է`  «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»: Փոփոխությունը վերաբերում է երեխաների համար սահմանված ալիմենտներին: Առաջարկվում է օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, ըստ որի` նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից: Այս օրինագծի վերաբերյալ  կառավարության կարծիքը դրական էր: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով օրինագծի հեղինակներ Հակոբ Հակոբյանը, Արթուր Աղաբեկյանը, Սուքիաս Ավետիսյանը Արա Բաբլոյանը, Արմեն Աշոտյանը, Անահիտ Բախշյանը եւ Լյովա Խաչատրյանն առաջարկում են սոցիալական աջակցության հավասար պայմաններ սահմանել արցախյան ազատամարտում զոհված ազգային հերոսների, ինչպես նաեւ` Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձանց ընտանիքների համար: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտյոմ Ասատրյանը նշեց, որ կառավարության համար ընդունելի է գաղափարը, սակայն պետք է գտնել հարցի լուծման այլ եղանակ: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում կներառվի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով հեղինակ Հակոբ Հակոբյանն  առաջարկում է նպաստ հատկացնել նաեւ մինչեւ 2 տարեկան երեխա խնամող այն մայրերին, ովքեր չեն աշխատում: Հեղինակը կարծում է, որ  փոփոխությունը կխթանի ծնելիությունը:

Կառավարությունն այս մոտեցմանը դեմ է, քանի որ, ինչպես ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Արտյոմ Ասատրյանը, կառավարության ֆինանսական միջոցները սուղ են, իսկ աշխատող մայրերն այդ նպաստը ստանում են որպես աշխատավարձի մասնակի փոխհատուցում:     

ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի  պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Սուքիաս Ավետիսյանի,  Գագիկ Մելիքյանի, Գագիկ Գեւորգյանի, Էդուարդ Շարմազանովի, Մանվել Ղազարյանի, Լեւոն Սարգսյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:


09.09.2009
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային խմբի զեկույցը
 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարեց իր հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ  Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի` հանձնաժողովին ներկայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am