National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.09.2009
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային խմբի զեկույցը

 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարեց իր հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ  Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի` հանձնաժողովին ներկայացրած զեկույցի մեջ նշված փաստերի հավաստիությունը  ճշտելու նպատակով Գուրգեն Արսենյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համապատասխան ուսումնասիրություն է կատարել վերոնշյալ փաստերի վերաբերյալ:

Աշխատանքային խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանը, այնուհետեւ անդամներ Արտյուշ Շահբազյանը եւ Արամ Հարությունյանը հանգանամալից ներկայացրին իրենց ուսումնասիրության արդյունքները:

Նրանք տեղեկացրին, որ նախքան համապատասխան զորամաս մեկնելը իրենք առաջարկել են զեկույցի հեղինակներ Սեդա Սաֆարյանին եւ Անդրանիկ Քոչարյանին` միանալու աշխատանքային խմբին, սակայն նրանք հրաժարվել են` ասելով, որ եթե աշխատանքային խումբը ինչ-որ բան կհայտնաբերի, իրենք պատրաստ են իրենց մասնագիտական կարողություններով աջակցել խմբին:

Ըստ պարոն Արսենյանի`  աշխատանքային խումբը նախ հանդիպել է ՊՆ թիկունքի ծառայության պետ Տիգրան Գասպարյանին, որը, ի պատասխան իրենց հարցադրմանը, տեղեկացրել է, որ փաստահավաք խմբի անդամների մուտքը իրային պահեստ արգելվել է, քանի որ նրանք վերադաս մարմնի համապատասխան թույլտվություն չունեին, իսկ սպաների ներկայությունը բացատրել նրանով, որ այդ օրը ստուգումներ էին կատարվում բանակի 8, այդ թվում նաեւ այդ ստորաբաժանման տարածքում:

Աշխատանքային խումբը այնուհետեւ մեկնել է ՀՀ ՊՆ թիկունքի իրային պահեստ, հանդիպել այդ զինվորական մասի ղեկավար փոխգնդապետ Տոնոյանի հետ, ճշտել, որ պահեստից  իրային շարժքը իրականացվում է էլեկտրոնային կրիչների եւ գրանցամատյանների միջոցով եւ ծանոթացել դրանց հետ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ օրերին նման իրային շարժք չի եղել եւ մեղադրանքներն անհիմն են: Այդ զորամասը փետրվարի 24-ին ստացել է սրբիչներ, իսկ մարտի 4-ին` մահճակալներ: Մարտի 1-ին ապրանքների շարժք տեղի չի ունեցել, քանի որ այդ օրը պահեստում հաշվառում է կատարվել. նման հաշվառումներ կատարվում են 10 օրը մեկ անգամ:

Պարոն Շահբազյանը նկատեց, որ եթե կեղծված լիներ գրանցամատյանը, պետք է փոխվեին կարգադրագրերը եւ հարյուրավոր սպաներ նորից ստորագրեին գրանցամատյանում, ինչը բացառվում է. յուրաքանչյուր իրային շարժքի դեպքում ստորագրում են երեք սպաներ, իսկ չորրորդը ստորագրում է հանդերձանքն ստացող զորամասի ներկայացուցիչը:

Պարոն Արսենյանի գնահատմամբ` ուսումնասիրության արդյունքները պարզեցին, որ ՀՀ ՊՆ թիկունքի ծառայությունը ոչ մի կապ չունի մարտյան իրադարձությունների հետ: Նա տեղեկացրեց նաեւ, որ աշխատանքային խումբն ունի գրանցամատյանի պատճեններն ու աշխատանքային քննարկման ձայնագրությունները, որոնց  կարող են ծանոթանալ  հանձնաժողովի անդամները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Նիստի վերջում Գուրգեն Արսենյանը պատասխանեց լրագրողների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am