National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.09.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ,

2008թ. ի վեր միջազգային հանրությունը հռչակել է սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օր:

Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը ձեւավորող կարեւորագույն հիմնադրույթներից մեկն է: Այսօր մեր երկրում առկա են բոլոր նախադրյալները ժողովրդավարությունն ամրապնդելու եւ զարգացնելու համար: Այնուամենայնիվ, պետք է քաջ գիտակցենք, որ ժողովրդավարությունը մեկ օրում չի կարող հաստատվել: Ժողովրդավարության կայացման համար անհրաժեշտ է լուրջ ջանքեր կիրառել քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, Հայաստանի օրենսդիրները պետք է ջանք ու եռանդ չխնայեն քաղաքացիական հասարակության բոլոր դերակատարների` հատկապես, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ամրապնդմանը նպաստելու համար:

Միանալով Միջխորհրդարանական միությանն անդամակցող աշխարհի ավելի քան 150 երկրների խորհրդարանների մեր գործընկերներին` սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս նշանավոր օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ ժողովրդավարության հպարտ ոգին կշարունակի առարկայանալ մեր հասարակության հաղթանակներով` ամրապնդելով Հայաստանի անկախ պետականությունը »:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am