Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:
Հանդիպման հիմնական թեման ղարաբաղյան հիմնախնդիրն էր եւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության` այդ ուղղությամբ կատարելիք աշխատանքը: Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում ավելի, քան երբեւէ անհրաժեշտ է համատեղել ուժերը եւ միջազգային կառույցներում հանդես գալ փոխհամաձայնեցված դիրքորոշումներով: Պետք է կարողանալ միջազգային հանրությանը ներկայացնել ԼՂՀ-ում կատարվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ փաստարկել միջազգայն նորմերին համապատասխան նրա ժողովրդի` իր պատմական հողի վրա ապրելու արդարացի իրավունքը: Այդ քայլերը պետք է լինեն ոչ թե իրավիճակային, այլ նպատակասլաց ու հետեւողական: