National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
16.09.2009
Հրապարակվեց մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը

Խորհրդարանը սեպտեմբերի 16-ի նիստում, ընդունելով նախորդ օրը քննարկված նախագծերը եւ վավերացնելով  միջազգային չորս պայմանագրեր, անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: 

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը պատգամավորներին առաջարկեց ընդունել երկու հարց` «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը եւ «Զենքի մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում» եւ հարակից օրենքներում փոփոխություններ  կատարելու մասին փաթեթը` այս անգամ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը եւս ներկայացրեց երկու` «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» օրենքում    փոփոխություններ կատարելու մասին» հարցը առաջին ընթերցմամբ եւ «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին  օրինագիծը` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ   Արտյոմ Մովսեսյանը  երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրեց «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության առաջարկը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը գործընկերների դատին ներկայացրեց իր հեղինակած` «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:  Հեղինակի հիմնավորմամբ` այս նախագծի ընդունումն ուղղված է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությանը: Հեղինակն առաջարկում է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքից հանել այն կետը, որի համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման եւ անցկացման հարաբերությունները չեն կարգավորվում այս օրենքով: Դավիթ Հարությունյանի կարծիքով` ցանկացած ստուգում պետք է կատարվի օրենքով սահմանված կարգով` այդ թվում եւ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումները: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ` այսպես հնարավոր կլինի կանխել վարչական մարմինների ձեւավորած հակասահմանադրական գերծելաոճը եւ դատական խեղաթյուր նախադեպերը: Հեղինակն առաջարկում է նաեւ ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտը ուժի մեջ մտցնել ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից` կամայականություններից զերծ պահելու համար: 

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագածի վերաբերյալ դրական է: Հանձնաժողովի անդամ Կարեն Ճշմարիտյանի  ներկայացմամբ` այն համահունչ է տնտեսավարողների գործունեությանը անհարկի չմիջամտելու քաղաքականության հետ:

Նիստում պատգամավորները  սկսեցին 2008թ. մարտի 1-2-ի Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկումները` հատուկ ընթացակարգով: Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանին որոշվեց տալ մինչեւ 90 րոպե ելույթի իրավունք, իսկ հանձնաժողովի անդամներ Արամ Հարությունյանին եւ Գուրգեն Արսենյանին` 10-ական րոպե: Հիմնական զեկուցողը նախ անդրադարձավ հանձնաժողովի կազմավորման սկզբունքներին` ընդգծելով,  որ «Ժառանգություն» խմբակցությունը, «Ժողովրդական» կուսակցությունը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը մերժել են հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու առաջարկը: Արդյունքում հանձնաժողովի կազմում եղել է 15 անդամ` այդ թվում եւ արտախորհրդարանական կուսակցություններից: Հանձնաժողովը, հիմնական զեկուցողի բնորոշմամբ, աշխատել է հրապարակայնորեն եւ որոշումներն ընդունել կոնսենսուսով: Պրն. Նիկոյանը մանրամասներ փոխանցեց հանձնաժողովի նիստերի, հրավիրած անձանց, կազամակերպած այցելությունների մասին: Խորհրդարանական այս կառույցի առջեւ դրված  խնդիրները, Սամվել Նիկոյանի  դասակարգմամբ, երեքն են` գնահատել տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաեւ ոստիկանության գործողոթյունների իրավաչափությունն ու համաչափությունը, ճշտել զոհվածների մահվան հանգամանքները,  առաջարկներ ներկայացնել նման իրադարձությունների կրկնությունը բացառող քաղաքական, իրավական լուծումների վերաբերյալ: Հանձնաժողովի վերջնական զեկույցում տեղ են գտել թե փաստահավաք խմբի եզրակացությունները (այդ թվում եւ խմբի նախկին անդամների անհատական զեկույցները), թե նախաքննական մարմնի մեկնաբանությունները, եւ թե ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրահանգումները: Հաշվի առնելով, որ  նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական զարգացումները` հասարակության բեւեռացումն ու անհանդուրժողականությունը էական դեր են ունեցել մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ` եզրակացության  մեջ առանձին գլուխ է նվիրված այդ գործընթացներին: Զեկույցի մեջ ասված է, որ անհանդուրժողականության համար պատասխանատու են թե իշխանությունները, եւ թե ընդդիմությունը, իսկ  ԶԼՄ-ներն էլ իրենց ներդրումն ունեն այն խորացնելու գործում: Հանձնաժողովի գնահատմամբ` հենց այդ անհանդուրժողականությունն էլ հանգեցրեց մարտի 1-2- դեպքերին` չնայած որ հնարավոր էին ու պետք է գտնվեին խաղաղ լուծումներ:  Սամվել Նիկոյանն իր գործընկերներին ներկայացրեց մարտի 1-2-ի  իրադարձությունները ըստ ժամանակագրության` հիմնվելով իրենց ունեցած փաստերի վրա:  Ըստ եզրակացության`տեղեկատվության արտահոսքի պատճառով մարտի 1-ի առավոտյան ձախողվել է ոստիկանության նախատեսած տեղազննությունը Ազատության հրապարակում: Ոստիկանության հետագա գործողությունները հանձնաժողովը դիտարկում է որպես  Ազատության հրապարակի զանգվածային միջոցառման հարկադիր դադարեցում: Հանձնաժողովը եզրակացրել է, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանության կողմից «տեղանքի հետազոտում» իրականացնելու որոշումը բխում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի պահանջներից:  Միաժամանակ անհրաժեշտ ուսումնասիրության չի ենթարկվել Ազատության հրապարակում զենք եւ զինամթերք  կուտակելու մասի ն տեղեկատվությունը:  Հանձնաժողովի զեկույցում տեղ են գտել նաեւ  խոսքի ազատությանը խոչընդոտելու դրվագներ` ականատեսների վկայությունը ոստիկաության կողմից լրագրողների տեսանյութերը փչացնելու մասին: Զեկույցում հանձնաժողովն այս գործելակերպն անընդունելի է համարել: Ոստիկանության որոշ աշխատակիցների գործողությունները հրապարակից հեռացած ցուցարարների նկատամամբ հանձանաժողովը գնահատել է անհարկի եւ դատապարտել բռնության դեպքերը: Հանձնաժողովականները կարծում են, որ ցուցարարներին տրվել է ողջամիտ ժամկետ անօրինական հանրահավաքներն ինքնակամ դադարեցնելու համար, մինչդեռ հրապարակն ազատելու ոստիկանների կոչերին պատասխանել են դիմադրությամբ: Այս եւ այլ փաստարկներից ելնելով` հանձնաժողովը մարտի 1-ի առավոտյան ոստիկանների գործողությունները համարել է համաչափ եւ իրավաչափ: Չնայած առանձին դեպքերի` մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հատագա իրադարձությունների` զանգվածային անկարգությունների խափանմանն ուղղված ոստիկանության գործողությունները հանձնաժողովը նույնպես գնահատել է իրավաչափ եւ օրենքի շրջանակներում: Անհարկի գործադրված ուժի եւ բռնության ցանկացած դեպք, հանձնաժովականների կարծիքով, պետք է քննության առարկա դարձնել: Եզրակացության մեջ ասվում է նաեւ ոստիկանության առանձին ծառայողների մասնագիտական ցածր պատրաստվածության, «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառման կաննոները խախտելու, զանգվածային անկարգությունները կանխելու` ոստիկանների անպատրաստության մասին:

Հանձնաժողովի զեկուցի մեջ տեղ են գտել նաեւ եզրակացություններ  զոհվածների մահվան հանգմանքների վերաբերյալ: Այս եւ այլ հարցերի մասին Սամվել Նիկոյանը կխոսի սեպտեմբերի 17-ի նիստում` պատասխանելով նաեւ պատգամավորների հարցերին: Նշենք, որ հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եզրակացության վերաբերյալ ներկայացրել է հատուկ կարծիք:

Չորեքշաբթի օրվա վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, տեղի ունեցավ պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հարցուպատասխան:



16.09.2009
Պետք է գործել փոխհամաձայնեցված
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:Հանդիպման հիմնական թեման ղարաբաղյան հիմնախնդիրն էր եւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության` այդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am