National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
21.09.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը անկախության տոնի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հայաստանի անկախության տոնը: Այս նշանավոր օրը լավ առիթ է մեր անկախ պետականության հաստատման գործընթացը կրկին իմաստավորելու համար:

Հանրաքվեի միջոցով իր անկախությունը հայտարարելով` Հայաստանի ժողովուրդը հիմնադրեց մեր երրորդ հանրապետությունը եւ հաստատեց ազատ ու անկախ ժամանակակից պետականություն կերտելու իր միասնական կամքը: Երկար տարիների դադարից հետո Հայաստանի անկախ պետականության վերահաստատումը հայ ժողովրդի վերելքի ու միասնականության արդյունք էր:

Այս նշանավոր օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ ապագայում եւս անկախության հպարտ ոգին կառարկայանա հայ ժողովրդի ստեղծագործական նոր վերելքներով, իսկ մեր միասնությունը ճանապարհ կհարթի հայ ժողովրդի նորանոր հաղթանակների համար: Մաղթում եմ բոլորիս նորանոր հաջողություններ, բարեկեցություն եւ երջանկություն` ի բարօրություն Հայաստանի անկախ պետականության:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am