National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
25.09.2009
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

Սեպտեմբերի 25-ին ՀՀ  Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ «Ֆինանսական համահարթեցման նոր օրենսդրությունը» եւ «Հարկային բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում» թեմաներով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ  ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, քաղաքապետեր, փոխքաղաքապետեր, գյուղապետեր եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացելով քննարկումը` ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը ներկաներին տեղեկացրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը բազմիցս քննարկվել է եւ հանձնաժողովում, եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ըստ պարոն Մարգարյանի` վերստին քննարկման պատճառն օրինագծի` ոլորտում ռեֆորմ նախատեսող դրույթն է` կապված համայնքներին տրվող դոտացիաների բաշխման մոտեցումների հետ: Պարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ  օրինագծի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել  ԱԺ համապատասխան վարչությունը:


ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ այն վերաբերելու է հանրապետության  915 համայնքներին: Օրինագիծը  բազմիցս քննարկվել է, ստացված առաջարկությունների գերակշիռ մասն ընդգրկվել է օրինագծում:  Պարոն Տերտերյանը նշեց, որ թեեւ ոլորտի օրենսդրական դաշտն ապահովված է, այնուամենայնիվ խնդիրներ են առաջացել կապված համայնքներին տրվող դոտացիաների հասցեականության եւ նպատակայնության առումով. այս խնդիրներն  ըստ նախարարի առաջին տեղակալի, կլուծի ներկայացված օրինագիծը:  Ըստ այդմ` օրենքի ընդունման դեպքում լուծում կգտնեն մի շարք խնդիրներ` առավել նպատակային կդառնան համայնքներին տրվող դոտացիաները,  կզարգանան հանրապետության բարձրադիր համայնքները,  ուշադրության կենտրոնում կհայտնվեն համայնքի  բնակչության տարբեր տարիքային խմբերը:  Պարոն Տերտերյանը նկատեց, որ նոր օրենքի առկայության պարագայում չեն լինի համայնքներ, որտեղ աշխատավարձի պարտքեր կլինեն, եւ չեն լինի համայնքներ, որտեղ մանկապարտեզները չեն ունենա  գոնե մեկ նախադպրոցական խումբ: Երրորդ կարեւոր խնդիրն ըստ փոխնախարարի այն է, որ նոր օրենքի առկայության դեպքում չեն տուժելու փոքր` մինչեւ 300 բնակիչ ունեցող համայնքները. նրանց տրվող  դոտացիաները չեն պակասելու: 

 Պարոն Տերտերյանը պատասխանեց ներկաների  հարցերին եւ բարձրացված խնդիրներին: Նա հավաստիացրեց, որ  ստացված առաջարկությունները եւ դիտողությունները կքննարկվեն նաեւ փորձագիտական մակարդակում եւ ընդունելի լինելու դեպքում կներառվեն օրինագծում:

Օրինագծի առնչությամբ եղան ելույթներ: Ելույթ ունեցողներից շատերը  կարեւորելով նոր օրենքի  անհրաժեշտությունը`  ներկայացրին նաեւ իրենց մտահոգությունները եւ առաջարկությունները: 

Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանն անդրադարձավ հնչած մտահոգություններին, նշեց, որ բոլոր առաջարկությունները կքննարկվեն եւ մինչ երկրորդ ընթերցում կներկայացվի առավել լրամշակված եւ ընդունելի տարբերակ:

Խորհրդարանական լսումների մասնակիցները քննարկեցին ոլորտին առնչվող օրենքներում նախատեսված այլ փոփոխություններ եւս, որոնք  հարկային բարեփոխումներ են ենթադրում տեղական ինքնակառավարման մարմիններում:
  «Հարկերի մասին» , «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքներում առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա  նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է, որ պետք է լինեն տեղական հարկեր` տեղական ինքնակառավարման մարմինների համար:

Կատարելով ՀՀ Սահմանադրության պահանջը` սահմանվում են նոր տեղական հարկատեսակներ` հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ, անավարտ շինարարության կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի  հարկ, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ եւ հանրային տարածքների զբաղեցման հարկ: Տեղական հարկերը, որպես եկամուտ, ամբողջությամբ մուտքագրվելու են այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում այն ձեւավորվել է: Կկիրառվեն նաեւ  այսօր գործող հողի հարկը  եւ  գույքահարկը: Վերջին  երկու հարկատեսակների կիրառումը կլինի պարտադիր, մյուս հարկատեսակների  կիրառումը կորոշվի համայնքում:  Պարոն Տերտերյանն իրազեկեց, որ նոր հարկատեսակները հնարավոր կլինի կիրառել համապատասխան օրենքների ընդունումից հետո: Օրինագծի մեկ այլ դրույթ սահմանում է, որ կառավարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող սահմանել հարկային որեւէ արտոնություն, բացի օրենքով սահմանված դեպքերից:
  
Հիմնական զեկուցողին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Պարոն Տերտերյանն առաջարկեց  ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք կքննակվեն եւ  հաշվի կառնվեն:


25.09.2009
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ԵՄ ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 25-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը,  ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am