National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
28.09.2009
Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը

Սեպտեմբերի 29-ին երկօրյա պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Թեհրանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի,  խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն Իմամ Խոմեյնիի դամբարան,  ինչպես նաեւ Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան, «Արարատ» մարզամշակութային ակումբ, ուր կհանդիպեն իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը եւ Հարություն Փամբուկյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am