Սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջատինդեր Չիմային: Հանդիպման առանցքում USAID/ARMENIA
ընդհատված ծրագրի վերսկսման, աշխատանքների կազմակերպման ընթացքի, ոլորտների ընտրությանն առնչվող հարցերն էին:
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները, փաստեց, որ ԱԺ նախագահը կարեւորում է USAID/ARMENIA ծրագրի շարունակականությունը եւ համագործակցությունը: Տիկին Պետրոսյանը ներկայացրեց իր մոտեցումները աշխատանքների կազմակերպման եւ համագործակցության հետագա հարցերի շուրջ:
Կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակներում ԱԺ մասնագիտական եւ տեխնիկական վերազինմանն առնչվող կոնկրետ հարցեր: Երկուստեք կարեւորվեց հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը, ինչը կհստակեցնի համագործակցության շրջանակը եւ արդյունքները: