National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.10.2009
Մեկնարկեց ԱԺ աշխատակիցների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը
Հոկտեմբերի 5-ին  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի փորձագիտական կազմի հմտությունները հզորացնող երկշաբաթյա ուսուցողական ծրագիրը: Դասընթացին մասնակցում են ԱԺ աշխատակազմի 25 ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱԺ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ 2009 թ-ին ստորագրված Համագործակցության Հուշագրի շրջանակներում: Դասընթացին միջազգային փորձագետները կանդրադառնան խորհրդարանական ժողովրդավարությանը, հավաքների եւ ինֆորմացիայի ազատությանը, սոցիալական պաշտպանությանը, բնապահպանական օրենսդրությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական բարեփոխումներին եւ այլ ոլորտներին առնչվող թեմաների:
 
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ողջունելով «Աջակցություն Ազգային ժողովին կարողությունների զարգացման հարցում. 4-րդ փուլ» ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստման դասընթացի  կազմակերպիչներին եւ մասնակիցներին, կարեւորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ինչպես նաեւ ԵԱՀԿ այլ գործադիր մարմինների հետ Հայաստանի իշխանությունների ու քաղաքացիական հասարակության հաստատությունների համագործակցությունը: ԱԺ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ ստորագրված Համագործակցության Հուշագրում, ընդունելով Հայաստանում ներկայացուցչական ժողովրդավարության նոր որակ, ուղղություններ եւ շրջանակ ստեղծելու ընդհանուր նպատակներ, որոշվել է նպաստել Ազգային ժողովի գործունեության հետագա ժողովրդավարացմանն ու հզորացմանը, ինչպես նաեւ ամրապնդել վերջինիս ինստիտուցիոնալ, մարդկային եւ տեխնիկական կարողություններն ու ներուժը:

Դասընթացի մասնակիցներին եւ կազմակերպիչներին բեղմնավոր աշխատանք մաղթելով` պարոն Ղարիբջանյանը հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ԱԺ աշխատակիցների մասնագիտական հմտությունների եւ ունակությունների խորացմանը, աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը ծրագրի բացման կապակցությամբ նշեց, որ փորձագիտական աշխատանքը կարեւոր դեր ունի խորհրդարանի գործունեության համար. փորձագետի աշխատանքով է պայմանավորված օրենսդրական գործընթացի որակը: Նա տեղեկացրեց, որ ծրագիրը չի սահմանափակվի միայն այս դասընթացով. ծրագրի շրջանակներում նախատեսվում է փորձի փոխանակում ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանների միջեւ, ինչպես նաեւ գրականության տրամադրում ՀՀ ԱԺ գրադարանին:

16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am