Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց
Ռամկավար ազատական կուսակցության համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներ Արշավիր Գյոնջյանին, Երվանդ Ազատյանին, Վարդան Ուզունյանին եւ Հակոբ Ավետիքյանին:
Ողջունելով հյուրերին խորհրդարանի հարկի տակ` պրն. Աբրահամյանը կարեւորեց մայր Հայաստանի եւ Սփյուռքի միասնությունը ընթացող տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Նա բարձր գնահատեց Ռամկավար ազատական կուսակցության 85-ամյա պատմությունը եւ դերակատարությունը հայոց կյանքում, մասնավորապես, սփյուռքի հայապահպանության գործում:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկեցին առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիրը, ինչպես նաեւ անդրադարձան հայությանը հուզող մի շարք օրախնդիր հարցերի: