National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
06.10.2009
ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընդունեց «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի ընտրական մարմնի պատվիրակությանը

Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-գերմանական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար   Արեւիկ Պետրոսյանն ընդունեց «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2010» ծրագրի մասնակիցների ընտրության նպատակով Երեւանում գտնվող «Կրթաթոշակի» ընտրական մարմնի պատվիրակությանը, որի կազմում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Լիդիա Վեստրիխը, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր Ուվե Յենս Նագելը, Բունդեսթագի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պրոսպեր Շյուքինգը:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը եւ փոխդեսպան Մելանի Մոլթմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի ընթացքին եւ նոր մասնակիցների ընտրությանն առնչվող հարցեր:

Տիկին Վեստրիխը ծրագրին մասնակից կրթաթոշակառուների անունից շնորհակալություն հայտնեց տիկին Պետրոսյանին աջակցության համար, կարեւորեց հայկական կողմից եւս մեկ հավելյալ կրթաթոշակառուի ընտրությունը եւ իր գոհունակությունը հայտնեց հայկական կողմի հայցվորների պատրաստվածության բարձր մակարդակի համար:

Տիկին Պետրոսյանի գնահատմամբ` կարեւոր խնդիր է, որ Գերմանիայի Բունդեսթագում հայ կրթաթոշակառուների ձեռք բերած հմտություններն ու փորձը ծառայեն հայոց խորհրդարանի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելուն եւ առաջարկեց ծրագրի շրջանակներում կազմակերպել «կլոր սեղաններ», որին մասնակից տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներն իրենց փորձի փոխանակմամբ կնպաստեն միջխորհրդարանական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Խորհրդարանի փոխնախագահն առաջարկեց նաեւ, որ գերմանական կողմի կրթական ձեռնարկումներին ու քննարկումներին մասնակցի նաեւ Ազգային ժողովի ներկայացուցիչը:

Տիկին Վեստրիխը գոհունակությամբ ընդունեց առաջարկները եւ հույս հայտնեց, որ Գերմանիայի խորհրդարանում դրանք քննարկվելուց հետո դրական լուծում կստանան:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ  միջդպրոցական եւ միջբուհական կապերի ակտիվացմանը, գերմաներենի ուսուցմանը, հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների  հետագա զարգացմանը,  հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացին առնչվող, ինչպես նաեւ  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am