National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
28.10.2009
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հարկային փաթեթը

Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրակարգային բոլոր նախագծերը` անցավ մի շարք միջազգային պայմանագրերի քննարկմանը:

2008 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին» համաձայնագիրը խորհրդարանականների վավերացմանը ներկայացրեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արամ Մարությանը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` համաձայնագրի նպատակը օդային հաղորդակցության ոլորտում եվրոպական համայնքի  անդամ պետությունների հետ կնքված երկկողմ համաձայնագրերի դրույթները եվրոպական համայնքի իրավունքին համապատասխանեցնելն է: Փաստաթղթի 10 հոդվածներում սահմանված եւ կարգավորված են  համաձայնագրի կողմերի` ավիաընկերությունների նշանակումը, թռիչքային անվտանգության չափանիշները, ավիացիոն վառելիքի հարկումը, մրցակցության կանոնների համատեղելիությունը, եվրոպական համայնքում հայկական կողմի նշանակած ավիափոխադրումների սակագները եւ այլն:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը  ներկայացրեց երկու` 2009 թվականի հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ «Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան ու արձանագրությունը եւ 2009 թվականի մայիսի 22-ին Երեւանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Խորվաթիայի Հանրապետության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: Այսօրինակ համաձայնագրեր Հայաստանը ստորագրել է բազմաթիվ այլ երկրների հետ: Նպատակը  կրկնակի հարկումը բացառելն ու  կանխատեսելի ու կայուն հարկային դաշտ ստեղծելն է` դրանով իսկ նպաստելով մրցակցային շահավետ պայմանների ստեղծմանը եւ ներդրումների ավելացմանը:

2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում ստորագրված` «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» եւ  «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» համաձայնագրերը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ, նպատակ ունեն հիմնադրամի ստեղծմամբ հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները, կայունություն ապահովել ազգային տնտեսություններում:   Ըստ պայմանագրի` Հայաստանի Հանարպետության նախնական հատկացումը հիմնադրամին կազմելու է 1 մլն. դոլար:  Միջոցները, ըստ փաստաթղթի, կառավարելու է հիմնադրամի խորհուրդը: Համաձայնագիրը Հայաստանի հետ միասին ստորագրել են  Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսատստանը եւ Տաջիկստանը:

2009 թվականի սեպտեմբերի 4-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը պատգամավորների հաստատմանը ներկայացրեց  տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Այս ծրագրով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 140 կմ. ավտոճանապարհներն արդիականացնելու համար մեր հանրապետությանը կտրամադրի 36,6 մլն. դոլարի վարկ: Վարկը կտրամադրվի 10 տարի արտոնյալ ժամկետով:

Վերոնշյալ բոլոր պայմանագրերը քննարկվել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում` ստանալով դրական եզրակացություն:  Նախագծերի քննարկման ընթացքում այդ մասին հարակից ելույթներում ասացին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը եւ Լյովա Խաչատրյանը:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն առաջարկեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել «Ակցիզային հարկի մասին», «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» օրենքներում  եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Բազմիցս քննարկված եւ բազմիցս փոփոխված կառավարության այս նախաձեռնությունը կրկին լրամշակվել է: Առաջին ընթերցումից հետո ստացվել է 25 առաջարկ, որի հիմնական մասն արտացոլվել է նախագծի վերջնական տարբերակում: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ փաթեթն ընդունելու դեպքում հարկային մարմնի ներկայացուցիչ կնշանակվի 106 կազմակերպություններում: Նա նաեւ նշեց, որ նախագծերի ընդունումը կնպաստի փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի թեթեւացմանը, հարկային հաշվետվությունների ներկայացման պարզեցմանը: Հարակից ելույթում Աժ գլխադասային` տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ փաթեթը նախնական տարբերակի համամետությամբ լուրջ փոփոխությունների է ենթարկվել, մասնավորապես  նախատեսվել է, որ հարկային մարմնից նշանակված  ներկայացուցիչը հսկելու է  ոչ թե արտադրության ողջ գործընթացը, այլ միայն ուսումնասիրելու է առաքվող արտադրանքի կամ ապրանքի, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալներն ու գները:  Հանձնաժողովի նախագահը ողջունելի համարեց նաեւ այն հիմքերի ամրագրումը, որոնց պարագայում կնշանակվի հարկային ներկայացուցիչ:  Հարկային մարմնի ներկայացուցիչ կնշանակվի, եթե հարկ վճարողի  նախորդ տարվա հասույթը գերազանցել է 4 մլրդ. դրամը, «ներմուծման ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 մլն. դրամը`եռամսյա ժամկետում, եթե  ԱԱՀ վճարողների մոտ արձանագրվել է 100 մլն. դրամի շեղում:

Եզրափակիչ ելույթում ֆինանսների փոխնախարարը արձագանքեց պատգամավորների կողմից բարձրացված հարցին` այս միջոցառումների արդյունքում բյուջեն լրացուցիչ եկամուտներով ապահովելու հնարավորության մասին: Փոխնախարարը հավաստիացրեց, որ 2010 թ.-ի բյուջեի նախագծում արտացոլված կլինեն այդ եկամուտները:

ԱԺ կանոնակարգի համաձայն` քառօրյայի երրորդ օրվա վերջում պատգամավորնեը հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:



28.10.2009
Հովիկ Աբրահամյան. «Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի»
Հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:Հանդիպման առանցքում  առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացն էր: Պրն Աբրահամյանը վերահաստատեց հայկական կողմի ...

28.10.2009
Հովիկ Աբրահամյան. «ԱԺ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել Բրիտանական խորհրդի հետ»
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Բրիտանական խորհրդի Հարավարեւելյան տարածաշրջանի տնօրեն Մայքլ Բերդին:Ողջունելով հյուրին` խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ ՀՀ ԱԺ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել Բրիտանական խորհրդի հետ: Նա մասնավորապես կարեւորեց Հայաստանի քաղաքական կյ...

28.10.2009
Պարզաբանում
ՀՀ Ազգային ժողովի` որպես բարձրագույն ներկայացուցչական եւ օրենսդիր մարմնի գործունեության հրապարակայնության, ինչպես նաեւ ԱԺ նստավայրի, որպես Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի ճանաչողական նպատակով հանրության  հասանելիությունն ապահովելու  նպատակով,  2009թ. հունիսի 29...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am