National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
03.11.2009
Հանդիպում հանձնաժողովում

Նոյեմբերի 3-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեի եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության Գործառնական/ Հարեւանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթ»-ի մեկնարկային համաժողովին եւ ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակմանն առնչվող հարցեր:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրեց Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ստեղծման  մեկնարկային համաժողովի աշխատանքները: Նրա կարծիքով` ակտիվ է զարգանում Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այս համատեքստում տիկին Զոհրաբյանը կարեւորեց  ԵՄ-ին տարածաշրջանի քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման գործում Արեւելյան գործընկերության նշանակությունը: Նա գտնում է, որ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը նոր բաժանարար գծեր չպետք է ստեղծի, այլ պետք է փորձի տարածաշրջանում նպաստել համագործակցությանը եւ զարգացմանը` քննարկելով ընդհանուր խնդիրներ, որոնք պարունակում են ընդհանուր շահ: Նրա գնահատմամբ`  խորհրդարանական ձեւաչափը կդատապարտվի անհաջողության, եթե փորձ արվի այդ ձեւաչափ բերել տարածաշրջանային կոնֆլիկտներ: Հայաստանի համար կարեւոր է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանական փորձը, որը, տիկին Զոհրաբյանի համոզմամբ, պիտի դառնա «Եվրանեսթ»-ի առանցքային բովանդակային բաղադրիչներից մեկը: Նա ցավում է, որ հարեւան Ադրբեջանը ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում այդ հարցում` հայտարարելով, թե չի պատրաստվում Արեւելյան գործընկերության ձեւաչափում համագործակցել Հայաստանի հետ: Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով տապալվել է Ընդհանուր սահմանների կառավարման եւ բարեփոխման կոմիտեի աշխատանքները` տարածաշրջանային ընդհանուր ձեւաչափից այն վերածելով Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան երկկողմ  ձեւաչափի` կորցնելով իր հիմնական նշանակությունը, այն է` խթանել տարածաշրջանում համագործակցությունը: Ադրբեջանի ներկայացուցիչը Ստոկհոլմում եւս ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել` պահանջելով «Եվրանեսթ»-ում քննարկել տարածաշրջանային կոնֆլիկտներ, մասնավորապես ԼՂ հիմնախնդիրը: Տիկին Զոհրաբյանն արձանագրեց, որ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվում է Մինսկի խումբը եւ հայկական կողմի համար ընդունելի չէ հարցը այլ ձեւաչափ տեղափոխելը:

«Մենք բաց ենք տարածաշրջանային համագործակցության համար, կողմ ենք ընդհանուր խնդիրներ գտնելուն եւ կտրականապես դեմ ենք այնպիսի հարցերի, որոնք տարածաշրջանում կարող են ստեղծել նոր բաժանարար գծեր»,- փաստեց տիկին Զոհրաբյանը` այս առումով կարեւորելով խորհրդարանների դերը, որովհետեւ խորհրդարանները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Արեւելյան գործընկերության ձեւաչափով հաստատված պլատֆորմների առաջ մղման գործում: Նա հուսով է, որ «Եվրանեսթը» լուրջ խթան կհանդիսանա ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման հարցում:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ -ում ԵՄ խորհրդատուի նշանակման խնդրին` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց, որ թեեւ ուշացումով, բայց ՀՀ ԱԺ-ն եւս կունենա ԵՄ խորհրդատու, քանի որ եվրոպական ինտեգրման կարեւոր խնդիրներից է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին: Նա գտնում է, որ այս հարցում խորհրդատուի դերակատարությունը եւ օժանդակությունը մեծ է լինելու: Տիկին Զոհրաբյանը վստահ է նաեւ, որ արդյունավետ է լինելու խորհրդատուի աշխատանքը թե՛ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի, թե խորհրդարանի հետ համագործակցության տեսանկյունից:

ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության Գործառնական/ Հարեւանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենը, շնորհակալություն հայտնելով տիկին Զոհրաբյանին Եվրանեսթի աշխատանքները մանրամասն ներկայացնելու համար, անդրադարձան ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակմանն առնչվող հարցերի: Նրանք տեղեկացրին, որ նշանակված երկու խորհրդատուները ունեն խորհրդարանական բազմամյա փորձ: ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն տեղեկացրեց, որ USAID-ին եւս խորհրդատու կտրամադրի խորհրդարանին, իբրեւ դոնոր կազմակերպություններ նա մատնանշեց ԵԱՀԿ-ն եւ GTZ-ը, որոնք եւս մտադրություն ունեն աջակցություն ցուցաբերել այս հարցում: Նա կարեւորեց երեք կառույցների աշխատանքի համակարգումը` կրկնողություններից խուսափելու համար:


03.11.2009
Հանդիպում Եվրոպայի Խորհրդի երիտասարդության եւ սպորտի հարցերով տնօրենի հետ
Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի երիտասարդության եւ սպորտի հարցերով տնօրեն Ռալֆ-Ռենե Վայնգարտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր ...

03.11.2009
Խորհրդարանական հանձնաժողովներում բյուջետային քննարկումները շարունակվում են
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի ոլորտների 2010 թվականին նախատեսված ֆինանսական հատկացումները:Ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am