National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.11.2009
Հանդիպում հանձնաժողովում

Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանդիպեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին:

Հրայր Կարապետյանը բարձր գնահատեց ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ հարաբերությունները` կարեւորելով տարածաշրջանային եւ քաղաքական համագործակցությունը եւ հատկապես Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: ԱԺ հանձնաժողովի նախագահը նկատեց, որ  ծրագրի շրջանակներում Հայաստանի պաշտպանության ոլորտում արդեն իսկ ներդրվել է քաղաքացիական ծառայության համակարգ, ինչպես նաեւ սահմանվել է հասարակական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ: Պրն. Կարապետյանը  այս եւ Հյուսիսատլանտյան դաշինքի այլ ձեռնարկումներին ու միջոցառումներին մասնակցելու եւ աջակցելու պատրաստակամություն հայտնեց:

Ռոբերտ Սիմոնսը կարեւորեց խորհրդարանի դերակատարությունը ՆԱՏՕ-ի ծրագրերի իրականացման գործում` փաստելով, որ Հայաստանի Ազգային ժողովն ակտիվորեն է արձագանքել բոլոր նախաձեռնություններին եւ ձեւավորել համապատասխան օրենսդրական  դաշտ դրանց իրագործման համար:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցին` կարեւորելով Հայաստանի  մասնակցությունն այդ առաքելությանը:  Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին եւ իր դրական վերաբերմունքը հայտնեց դրանք կարգավորելուն ուղղված ջանքերի` ստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Հրայր Կարապետյանը նկատեց, որ Հայաստանում չկա որեւէ կուսակցություն, որը դեմ լինի հարեւանների հետ հարաբերություների հաստատմանը, եթե դրանք անկեղծ են եւ հիմնված փոխադարձ վստահության վրա: Պրն. Սիմոնսը վերահաստատեց  ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորելու` ՆԱՏՕ-ի դիրքորոշումը:  Պրն. Կարապետյանը եւս փոխանցեց հայկական կողմի հաստատակամությունը` խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ ձեւաչափով հասնելու մասին, միաժամանակ  մտահոգություն հայտնեց Ադրբեջանի մեկնարկած`սպառազինության մրցավազքի մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:


06.11.2009
ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի  տնտեսական  հարցերի ու  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  արդյունաբերության, քաղաքաշինության, տրան...

06.11.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը կարեւորեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը եւ հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am