Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Հյուսիսատլանտյան դաշնագրի
կազմակերպության (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:
Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը կարեւորեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը եւ հայտնեց այն զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Զրուցակիցները համաձայնեցին, որ այն պետք է լինի թափանցիկ ու հասկանալի հայ հասարակության համար: Այդ համատեքստում նրանք քննարկեցին ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախաձեռնությունները, ինչպես նաեւ Հայաստանում զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները եւ արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում համագործակցության ծրագրերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերին: