National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
09.11.2009
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 9-ին ընդունեց Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիոգա Պինտոյին:
 
Տիկին Զոհրաբյանը միասնական Եվրոպա կառուցելու գործում բարձր գնահատեց դեռեւս 1948 թ. ստեղծված Միջազգային Եվրոպական Շարժման ներդրումը: Նրա համոզմամբ` այն հանգամանքը, որ Արեւելյան գործընկերության 6 երկրներից  Հայաստանը առաջինն է մաս դարձել Միջազգային Եվրոպական Շարժման, ապացուցում է, որ եվրոպական արժեքները հայկական արժեհամակարգի կարեւոր մասն են կազմում: Արեւելյան գործընկերության ձեւաչափում տիկին Զոհրաբյանը կարեւորեց քաղաքացիական ֆորումի ստեղծումը, քանզի պետական դիվանագիտությանը զուգահեռ՝ բազում խնդիրներ հնարավոր կլինի լուծել հասարակությունների միջեւ երկխոսության ճանապարհով: Հանձնաժողովի նախագահը փաստեց, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության ձեւաչափում գործընկերների հետ պատրաստ է բազմակողմ հարաբերությունների, ինչը հետեւողականորեն  խոչընդոտվում է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Նաիրա Զոհրաբյանը փաստեց, որ ԼՂՀ անկախությունն ու միջազգային ճանաչումը այլընտրանք չունի: Ըստ նրա` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը առանձին գործընթաց է, որը որեւէ աղերս չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ:

Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղարը կարեւորեց այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանում ՀՀ Եվրոպական Շարժում ունեցող միակ երկիրն է: Նա համոզված է, որ Արեւելյան գործընկերությունը հնարավորություն կընձեռի ԵՄ-ին ինտեգրումն առավել դյուրացնելու:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am