National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
09.11.2009
Գումարվեց ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 17-րդ նիստը

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 17-րդ նիստը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հանդես եկավ ողջույնի  խոսքով.

«Մեծարգո Նիկոլայ Իվանովիչ,
հանձնաժողովի հարգարժան անդամներ,
տիկնայք եւ պարոնայք,

 Թույլ տվեք ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասնյոթերորդ նիստի բացման կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք եւ հաջողություն այդ գործում:

Ցանկանում եմ նշել այս նիստի անցկացման կարեւորությունը, որը եւս մեկ անգամ հավաստում  է  մեր երկրների  համագործակցության ու փոխգործակցության բարձր մակարդակի մասին:

Մեր պետությունների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի պարբերական հանդիպումները, փոխվստահության եւ բարեկամության մթնոլորտում տեղի ունեցող նրանց երկխոսությունը վկայում են մեր հարաբերությունների շարունակականության եւ  բարձր մակարդակի մասին: Այդ հարաբերությունները, անկասկած, ռազմավարական եւ դաշնակցային են իրենց բնույթով ու բովանդակությամբ:

Հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը   կարեւոր նշանակություն ունի երկկողմ փոխգործակցության ամրապնդման ու խորացման գործում: Վստահ եմ,  որ երեւանյան այս նիստի մասնակիցները հենց այդ բարի նպատակներով ու վճռականությամբ են տոգորված:

Միջխորհրդարանական հանձնաժողովի տասնյոթերորդ նիստը տեղի է ունենում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ միջազգային հանրությունը, այդ թվում նաեւ մեր երկրները, դիմակայում է այդ դժվարին մարտահրավերին: Այն հնարավոր է հաղթահարել միայն համատեղ, համաձայանեցված որոշումներով եւ գործողություններով, պարզ ասած` միասնական ջանքերով: Վստահ եմ, որ ինչքան էլ դժվար լինի այս շրջանը, միեւնույնն է, այն ավարտվելու է, եւ մենք ձեռնամուխ ենք լինելու նոր, ավելի լայնածավալ ծրագրերի իրագործմանը, որոնք կբարձրացնեն մեր փոխգործակցությունը նոր, էլ ավելի բարձր մակարդակի:

Ռուսաստանցի հարգելի բարեկամներ, ուրախ եմ ձեզ կրկին ողջունել հայոց երկրում: Միջխորհրդարանական հանձնաժողովում ձեր աշխատած տարիներին ՀՀ ձեր գործընկերների հետ դուք  ջերմ, բարեկամական հարաբերություններ եք հաստատել: Դա եւս մեր ընդհանուր հարստությունն է:

Մենք բոլորս  ուրախ ենք կրկին հյուրընկալել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, սիրելի Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովին, ում հոբելյանը նշեցինք վերջերս: Կրկին շնորհավորում եմ մեր ժողովրդի մեծ բարեկամին եւ մաղթում նրան քաջառողջություն, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:

Տիկնայք եւ պարոնայք,

 Թույլ տվեք Միջխորհրդարանական հանձնաժողովի տասնյոթերորդ նիստը հայտարարել բացված: Բոլորիդ ցանկանում են արդյունավետ աշխատանք»:

Միջխորհրդարանական հանձնաժողովի` ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը տեղեկացրեց, որ ընդհանուր համաձայնությամբ օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում է երկու երկրների խորհրդարանների արտաքին քաղաքական գործունեության համաձայնեցմանը, կտեղափոխվի Մոսկվայում մարտին տեղի ունենալիք Միջխորհրդարանական հանձնաժողողովի նիստի օրակարգ, իսկ այս նիստում կքննարկվի «Տրանսպորտի եւ տրանսպորտային բեռնափոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության» վերաբերյալ կարեւոր հարցը, ինչը լուրջ քննարկումների եւ արդյունավետ լուծման կարիք ունի: Նրա գնահատմամբ` այս ոլորտում առավել կարեւորվում է հայկական երկաթուղու անխափան աշխատանքը եւ նրա հնարավոր կապը աբխազական, նրա միջոցով նաեւ ռուսական երկաթուղային ցանցի հետ, ինչպես նաեւ  իրանական ու թուրքական երկաթուղային ցանցերին միանալու հեռանկարները: Պարոն Ռիժկովը հիշեցրեց նաեւ, որ հաջորդ տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած  համատեղ հաղթանակի 65-ամյակը եւ հույս հայտնեց, որ Ռուսաստանում եւ Հայաստանում այդ կարեւոր իրադարձությունը  ըստ արժանվույն կնշանավորվի  համապատասխան միջոցառումներով. նա խնդրեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին աջակցություն ցուցաբերելայս հարցում:

Միջխորհրդարանական հանձնաժողովի` հայկական կողմի համանախագահ Արամ Սաֆարյանը, անդրադառնալով տրանսպորտային, մասնավորապես երկաթուղային  բեռնափոխադրումների` Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդրին, տեղեկացրեց, որ այդ ոլորտը ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որի ուսումնասիրության արդյունքները կներկայացնի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Հերմինե Նաղդալյանը:

Տիկին Նաղդալյանը կարեւորեց տրանսպորտային, հատկապես երկաթուղային բեռնափոխադրումների դերն ու նշանակությունը շրջափակման մեջ գտնվող Հայաստանի տնտեսության համար եւ գործընկերներին ու բոլոր շահագրգիռ կողմերին  հորդորեց սրտացավ վերաբերմունք եւ պատրաստակամություն ցուցաբերել թերացումներն ու բացթողումները շտկելու եւ ոլորտի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում: Նա բարձրաձայնեց այն բացթողումները, որոնք գոյություն ունեն կոնցեսիոն պայմանագրով հայկական երկաթուղին տնօրինող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատանքներում: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ` Ընկերությունը պարտավոր է կիրառել կոնցեսիոն պայմանագրում նշված ներդրումային ու գնային քաղաքականությանը վերաբերող յուրաքանչյուր կետի պահանջ: Նա վտանգավոր համարեց նաեւ բեռնափոխադրումներին առնչվող բյուրոկրատական քաշքշուկները, համակարգի մոնոպոլիզացման բացասական հետեւանքները, ազատ եւ չհիմնավորված գնային քաղաքականությունը եւ հույս հայտնեց, որ համատեղ հետեւողական աշխատանքը միայն կարող է կարգուկանոն մտցնել վերոհիշյալ հարցերում:

 Ռուսական կողմից նույն հարցի վերաբերյալ հանդես եկավ Հարավկովկասյան երկաթգծի գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլինը: Նա նշեց, որ իրենց ընկերության գլխավոր նպատակն է ապահովել ոլորտի շարունակական արդյունավետությունն ու ֆինանսական կայունությունը, բարձրացնել տրանսպորտային սպասարկման որակը, Հայաստանում զարգացնել տրանսպորտային արտադրությունը եւ ինտեգրվել եվրասիական տրանսպորտային համակարգին: Նա հանգամանալից ներկայացրեց  կատարված վերանորոգման ու տեխնիկական վերազինման աշխատանքները, առաջիկա ծրագրերը, իսկ աշխանքների դանդաղումը պայմանավորեց ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններով, որոնց պատճառով նվազել է բեռնափոխադրումների ծավալը, իսկ ընկերությունն աշխատում է վնասով: Նրա տեղեկացմամբ` կոնցեսիոն պայմանագիրը հնարավորություն է տալիս, որ իրենք  վարեն ճկուն գնային քաղաքականություն` բացառությամբ ստրատեգիական նշանակություն ունեցող բեռնափոխադրումների, որոնք կազմում են ընդհանուր բեռնափոխադրումների ծավալի 60 տոկոսը: Նրա գնահատմամբ` ճկուն գնային քաղաքականության անհրաժեշտությունը ծագում է նաեւ այն ժամանակ, երբ նոր ներդրումներով բարձրանում է սպասարկման որակը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկվեց նաեւ իրանական ու թուրքական երկաթուղուն միանալու եւ ապրանքափոխադրումների ծավալները մեծացնելու, դրանք ավելի արդյունավետ դարձնելու հեռանկարները, Աբխազիայով Ռուսաստան-Հայաստան երկաթուղային կապի վերականգնմանը, կոնցեսիոն գործունեությունն ապահովող  օրենքների ընդունմանն առնչվող հարցեր:

Միջխորհրդարանական հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստն անցկացնել 2010 թ. մարտին Մոսկվայում:


Նույն օրը, մինչեւ միջխորհրդարանական հանձնաժողովի  նիստը սկսվելը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը առանձնազրույց ունեցան:
 
ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները  Ազգային ժողովի այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի  ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 



09.11.2009
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 9-ին ընդունեց Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիոգա Պինտոյին: Տիկին Զոհրաբյանը միասնական Եվրոպա կառուցելու գործում բարձր գնահատեց դեռեւս 1948 թ. ստեղծված Միջազգային Եվրոպական Շարժման ներդրումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am