National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.11.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպանին

Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազորդ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գերմանական համագործակցությունը զարգացնելու գործում: Պրն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններն արդեն ամուր հիմքերի վրա են եւ բարձր գնահատեց առկա առեւտրատնտեսական, քաղաքական եւ մշակութային շփումները, ինչպես նաեւ Գերմանիայի զարգացման գործակալության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը եւ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած բոլոր հնարավորությունները: Դեսպան Շմիդթը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Բունդեսթագի նախագահի ողջույնները: Գերմանացի իր գործընկերոջը պատասխան ողջույնը հղելով` պրն Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է պաշտոնական այցով Երեւանում հյուրընկալել Գերմանիայի խորհրդարանի նախագահին:

Զրույցի ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը` հատուկ ուշադրություն դարձնելով դրանում երկու հարեւան երկրների խորհրդարանների դերակատարմանը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am