National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.11.2009
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում

Նոյեմբերի 11-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին:

Ողջունելով դեսպանին`  Արմեն Ռուստամյանը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների համանման հանձնաժողովների միջեւ կապերը ակտիվացնելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը, բարեկամության պատգամավորական խմբերի փոխգործակցությունը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Հյուրը հետաքրքրված էր Ցյուրիխում ստորագրված հայ- թուրքական արձանագրությունների հետագա ընթացքով: Այս համատեքստում Արմեն Ռուստամյանը տեղեկություններ հաղորդեց Հայաստանի խորհրդարանում պայմանագրերի վավերացման գործընթացի վերաբերյալ: Պարոն Ռուստամյանն իրազեկեց, որ իր գլխավորած հանձնաժողովը հայ-թուրքական հարաբերությունների եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Նա մտահոգություն հայտնեց ստորագրված փաստաթղթում տեղ գտած  որոշ ձեւակերպումների վերաբերյալ` նշելով, որ Հայաստանը ընդհանուր առմամբ կողմ է սահմանների բացմանը առանց նախապայմանների:

Հանդիպմանը քննարկվեցին ԼՂ հիմնահարցին, հայ-վրացական հարաբերություններին առնչվող  եւ այլ հարցեր եւս:


11.11.2009
Նոր համակարգ բնապահպանության ոլորտում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը  նոյեմբերի 11-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ` «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» ...

11.11.2009
Տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 11-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մի խումբ օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվեց:         Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ...

11.11.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպանին
Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազորդ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գեր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am