National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
12.11.2009
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով` նախագծի նպատակն է Հայաստանում օտարերկրացիներին տրվող աշխատանքի թույլտվության ժամկետների երկարաձգումը: Նշվեց, որ նախագծով նախատեսվում է ավելացնել օտարերկրյա աշխատուժին տրամադրվող աշխատանքի թույլտվության ժամկետները, մասնավորապես` օտարերկրյա աշխատուժին տրամադրել աշխատանքի թույլտվություն գործատուի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետով: Ըստ   պարոն Դանիելյանի` օրենքի նախագծի ընդունմամբ բարելավվում է Հայաստանի գործարար միջավայրը` տնտեսվարողներին հնարավորություն ընձեռելով օտարերկրացի աշխատողին աշխատանքի վերցնելու անհրաժեշտ ժամկետով, ինչպես նաեւ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորումը, որտեղ տնտեսվարողները հնարավորություն կունենան օտարերկրացի բարձր որակավորում ունեցող  մասնագետներին հրավիրել աշխատելու Հայաստանում` իրենց համար նախընտրելի  ժամկետներով:

Քննարկված օրինագծի վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց` առաջիկա քառօրյա նիստի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Օրակարգի հաջորդ հարցը «ՀՀ  2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորների առաջարկություններն էին: Պարոն Հակոբյանը առաջարկեց  2010 թ. պետական բյուջեում նախատեսել «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների համար նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման  ծրագիր, որի համար  տրամադրել  1000.0 մլն դրամի չափով ծախս:

Հաջորդ առաջարկով նախատեսվում էր  2010 թ. պետական բյուջեում «Հաշմանդամ երեխաների եւ պատանիների սոցիալ-վերականգնողական ծառայություն՟ներ» ծրագրով նախատեսված 16.5 մլն դրամին ավելացնել 2,5 մլն դրամ, այն տրամադրել  «Փրկու՟թյուն» հասարակական կազմակերպությանը` հաշմանդամ երեխաների ու պատանիների սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների լուծման միջոցով նրանց հասարակության ինտեգրմանն աջակցելու համար:

Պարոն Հակոբյանն առաջարկում է 2010 թ. պետական բյուջեի նախագծում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի համար նախատեսված 689.5 մլն դրամ ծախսն ուղղել «Երեխայի ծննդյան միանվագ» ծրագրով նախատեսվող 3-րդ եւ ավելի երեխաների ծննդյան համար ծախսին: Առաջարկվեց նաեւ 3 եւ ավելի երեխաներ ունեցող 5910 ընտանիքներին  430 000 դրամի փոխարեն տալ 540 000 դրամ:

Հանձնաժողովի անդամներն ամփոփեցին եւ սոցիալական ոլորտի բյուջետային հատկացումների մասով հավանության արժանացրին «ՀՀ  2010  թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 Օրակարգային մնացած հարցերի քննարկումը  հետաձգվեց:



12.11.2009
ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Սոֆիա պաշտոնական այց կատարելու հրավերը
Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին:Հանդիպման ընթացքում Բուլղարիայի դեսպանը պրն Աբրահամյանին փոխանցեց իր երկրի Ժողովրդական ժողովի նախագահ տկն Ցեցկա Ցաչեւայի նամակը, որով  նա Հայաստանի իր գործընկերոջը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am