National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
19.11.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահին

Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների կազմակերպության (EUROSAI) նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Յաժիերսկիին:

Ողջունելով հյուրին` պարոն Աբրահամյանը կարեւորեց Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահի այցը Հայաստան ինչպես հայ-լեհական երկկողմ համագործակցությունը զարգացնելու, այնպես էլ եվրոպական կառույցների գործունեությանը մեր երկրի մասնակցության տեսանկյունից: ՀՀ ԱԺ նախագահը, վերհիշելով ս.թ. ապրիլին Վարշավա կատարած իր պաշտոնական այցը, խնդրեց պարոն Յաժիերսկուն իր ջերմ ողջույնները փոխանցել Լեհաստանի Սենատի ու Սեյմի նախագահներին, ինչպես նաեւ երկրի վարչապետին:

Զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը նաեւ իր գոհունակությունը հայտնեց ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) գործունեության կապակցությամբ եւ իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց ՀՀ ՎՊ անկախությունն ապահովելուն ուղղված օրենսդրական եւ գործնական երաշխիքներին: Այդ համատեքստում զրուցակիցները համաձայնեցին, որ բարձրագույն վերահսկիչ մարմինների գործունեության արդյունավետության տեսանկյունից դրանց անկախությունն է ամենակարեւոր գործոնը: Պարոն Աբրահամյանն իր զրուցակցին մանրակրկիտ ներկայացրեց ՀՀ ԱԺ եւ ՀՀ ՎՊ փոխգործակցությունը եւ դրա կարեւորությունը բյուջետային միջոցների նպատակային ծախսերն ու դրանց հանդեպ ՀՀ ԱԺ վերահսկողությունն արդյունավետորեն իրականացնելու տեսանկյունից: Նա մասնավորապես նշեց, որ հենց իր նախաձեռնությամբ ՀՀ ՎՊ 2010թ. ստուգումների շարքում ընդգրկվել է ՀՀ ԱԺ աշխատակազմը, որպեսզի հայ հանրությանը կարողանա համոզվել երկրի օրենսդիր մարմնի գործունեության թափանցիկության մեջ:

Հանդիպմանը նաեւ մասնակցեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am