National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
19.11.2009
Հովիկ Աբրահամյան. «ԺՀՄԻԳ հետ համագործակցությունը նպաստում է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»

Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) տնօրեն դեսպան Յանեզ Լենարչիչին:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը հայտնեց իր համոզմունքը, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Պարոն Աբրահամյանն ընդգծեց, որ երկրի իշխանությունների ցանկությունն է տեսնել ՀՀ առաջադեմ եվրոպական ժողովրդավարական երկրների ընտանիքի կազմում եւ այդ նպատակին հասնելու համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամքը: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը պարոն Լենարչիչին ներկայացրեց 2008թ. ընտրություններին հաջորդած զարգացումները եւ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ իր այցի հիմնական նպատակն է ամրապնդել ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններում փոխադարձ վստահության մթնոլորտը: Այդ կապակցությամբ պարոն Լենարչիչն ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցը չի հետապնդում դասեր տալու կամ որեւէ բան պարտադրելու նպատակ, այլ պարզապես առաջարկում է իր նեղ մասնագիտական օժանդակությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ անդրադարձան առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցին, ինչպես նաեւ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am