National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
21.11.2009
«Ագոյի» խմբի հանդիպումները Ազգային ժողովում

Նոյեմբերի 21-ին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները` Արտակ Դավթյանը (ՀՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Արծրունի Աղաջանյանը(ՕԵԿ), Լիլիթ Գալստյանը  (ՀՀԴ) եւ Լարիսա Ալավերդյանը (Ժառանգություն), հանդիպեցին ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորած ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին:

Պարոն Ստոյանի խնդրանքով ԱԺ խմբակցությունների անդամները ներկայացրին Եվրախորհրդի շրջանակներում համագործակցության, առաջնահերթ բարեփոխումների  եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրենց նկատառումները:

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները միանշանակ արձանագրեցին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը եվրաինտեգրումն է, եւ միշտ էլ  այս հարցում ստացել են ԵԽ-ի աջակցությունը: Հայաստանում իրականացվելիք առաջնահերթություններից նրանք մասնավորապես առանձնացրին ընտրական օրենսգրքի, մարդու իրավունքների պաշտպանության ու դատական ոլորտների բարեփոխումները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ըստ բանախոսների, պետք է ընթանա առանց նախապայմանների եւ բացառվեն   Հայոց ցեղասպանության եւ  ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ շահարկումները, ինչի առնչությամբ ընդդիմադիր ՀՀԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները  իրենց մտահոգությունը հայտնեցին:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ  2008թ. ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումներին եւ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողություններին: Պարոն  Ստելիան Ստոյանը լուրջ առաջընթաց արձանագրեց այս ոլորտում եւ այն ամրապնդելու համար առաջարկեց շարունակական դարձնել պետական մարմինների հանդեպ հասարակության վստահությունը մեծացնելուն եւ հանրային համաձայնություն ձեւավորելուն միտված քայլերը: Նա հավաստիացրեց, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն միշտ էլ պատրաստակամ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին եղած խոչընդոտները հաղթահարելու գործում:

Նույն օրը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամները հանդիպում ունեցան նաեւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ:

Նշելով, որ Ազգային ժողովի հետ համագործակցությունը մշտապես եղել է արդյունավետ եւ նպատակային` պարոն Ստոյանը հանձնաժողովների նախագահներին խնդրեց վերահաստատել այդ համագործակցության սկզբունքների պահպանումը եւ ներկայացնել ակնկալիքները: 

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի ձգտումը դեպի Եվրոպա ինքնանպատակ չէ, եւ եվրոպական ինտեգրումը հռչակված է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: Նա համոզված է, որ համագործակցությունը ԵԽ-ի հետ լինելու է առավել ընդգրկուն եւ տեւական: Տիկին Զոհրաբյանը, անդրադառնալով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքին, նշեց, որ օրենքը լրամշակվել է ԵԽ-ի հետ համատեղ եւ արդեն իսկ մրցույթների անցկացման հստակ եւ ճշգրիտ մեխանիզմներ է սահմանում, ինչը հնարավորինս բացառելու է նախկին սողանցքները։ Ինչ վերաբերում է մարտիմեկյան իրադարձությունների ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությանը, ապա տիկին Զոհրաբյանը` որպես նաեւ այդ հանձննաժողովի անդամ, նշեց, որ իրենք արել են լրջագույն առաջարկություններ, եւ դրանց կատարմանը հետեւելու ու մշտադիտարկում իրականացնելու համար այս պահին խորհրդարանում քննարկվում է առաջարկի երկու մոդել։ Խոսելով «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներից` հանձնաժողովի նախագահը արձանագրեց, որ այս հարցով խորհրդարանում կրկին ստեղծվել է աշխատանքային խումբ, որի աշխատանքներին կմասնակցեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական  քաղաքական ուժեր:
 
Հավաստելով համագործակցության ավանդույթների պահպանման պատրաստակամությունը` Արմեն Ռուստամյանը երկրում բարեփոխումների ճիշտ կազմակերպման գործում կարեւորեց ԵԽԽՎ բանաձեւերի դրույթներով առաջնորդվող մեխանիզմների կիրառումը: Անդրադառնալով ընտրական գործընթացներին` Արմեն Ռուստամյանը նշեց, որ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման հարցում ակնկալում է ԵԽ-ի աջակցությունը: Նրա գնահատմամբ` առանց ընտրական արդյունավետ համակարգի չի կարող ձեւավորվել լիարժեք ժողովրդավարություն: Պարոն Ռուստամյանն անդրադարձավ նաեւ իշխանություն եւ ընդդիմություն հարաբերություններին, խորհրդարանում ընդդիմության դերի բարձրացման խնդրին, դատական համակարգի բարեփոխումներին:

Հանդիպման վերջում կողմերը երկուստեք հույս հայտնեցին, որ երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ է հիմնախնդիրները լուծել քաղաքական երկխոսության, ազգային հաշտության, հասարակության բոլոր խավերի վստահությունը իշխանությունների հանդեպ ամրապնդելու ճանապարհով:


21.11.2009
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց «Ագոյի» խմբի անդամների հետ
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ:Պարոն Նիկոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am