National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.11.2009
Մամլո ասուլիս Ազգային ժողովում
1 / 2

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ պատվիրակության անդամ, պատգամավոր Արտակ Զաքարյանը։ 

Կարեն Ավագյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրազեկեց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մեկ տարվա բանակցություններն արդյունավետ են եղել. ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» կոնֆերանսը մարտի 11-13-ը կանցկացվի Հայաստանում: «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ ու ապագայի պլաններ» թեմայով կոնֆերանսին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր բոլոր երկրները, զեկուցումներով հանդես կգան տարածաշրջանային փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` Պիտեր Սեմնեբին, Ռոբերտ Սիմոնսը, Բեռնար Ֆասիեն եւ այլք: Անդրադարձ կլինի էներգետիկ անվտանգության, տարածաշրջանի հակամարտությունների, համագործակցության խնդիրներին: Նշվեց, որ կոնֆերանսն անցկացվելու է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ֆինանսավորմամբ, հեղինակավոր այս հավաքը մեր երկիրը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ. առաջինը հինգ տարի առաջ էր:  

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանն արձանագրեց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի` Էդինբուրգում նոյեմբերի 13-17-ը  տեղի ունեցած 55-րդ տարեկան նստաշրջանին հայկական պատվիրակությունը հանդես է եկել ակտիվորեն, մասնակցել է բոլոր քննարկումներին ու աշխատանքներին: Հայկական պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարեն Ավագյանը եւ Արտակ Զաքարյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Ստյոպա Սաֆարյանը: Ադրբեջանական պատվիրակությունն այս անգամ էլ զերծ չի մնացել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ սեփական մոտեցումների ներկայացումից, ինչին ի պատասխան հանդես են եկել  մեր խորհրդարանի պատվիրակները եւ լիտվացի պառլամենտականներից մեկը:
  
Պատվիրակության մյուս անդամ Արտակ Զաքարյանի խոսքով` բոլոր հինգ հանձնաժողովներում քննարկվել են հետաքրքիր ու կարեւոր հարցեր, դրանցից նա առանձնացրեց Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների կարգավորման ու հետագա զարգացման թեման: Զեկույցներ են ներկայացվել նաեւ ՆԱՏՕ-Վրաստան, ՆԱՏՕ-Եվրամիություն հարաբերությունների, Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում ՆԱՏՕ-ի դերակատարության վերաբերյալ: Կառույցի «բաց դռներ» քաղաքականության վերաբերյալ զեկույցում նշվել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցություն հայցող պետությունները հիմնականում չորսն են` Ուկրաինան, Վրաստանը, Բոսնիա-Հերցեգովինան եւ Մոնտենեգրոն: Այս երկրները պետք է շարունակեն որդեգրված բարեփոխումների ընթացքը, դեռեւս անելիքներ կան ժողովրդավարության հաստատությունների ամրապնդման, մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության առումով: Պատգամավոր Արտակ Զաքարյանի տեղեկացմամբ` քննարկումների առանցքում է եղել նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարության հայեցակարգը: Դաշինքի նախորդ ռազմավարությունը հաստատվել էր դեռեւս 1999 թ, բայց անվտանգության միջավայրի ու աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված` կառույցի համար նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն է առաջ եկել: Մշակված նոր փաստաթուղթը կներկայացվի նախ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների նախագահներին, իսկ հավանության արժանանալուց հետո 2010 թ. վերջին կընդունվի: Քննարկվել է նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի կանոնադրության մեջ որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Տեղի է ունեցել նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ղեկավար կազմի ընտրություն, կանոնակարգվել է կառույցի անդամ եւ գործընկեր երկրների պատվիրակությունների` ԽՎ հանձնաժողովների աշխատանքներին մասնակցության կարգը: Մեր երկիրը հնարավորություն ունի մեկական անդամով մասնակցելու բոլոր հինգ հանձնաժողովների աշխատանքներին:

Տեղեկացնենք, որ ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանը կանցկացվի Լատվիայում:


26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am