Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի հրավերով դեկտեմբերի 2-ին կսկսվի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության քառօրյա պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Արմեն Աբրահամյանը, Արա Նռանյանը:
Կորեայի Հանրապետությունում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի, ԿՀ վարչապետ Չունգ Ուն Չանի, Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: ԿՀ Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԿՀ ԱԺ նախագահ Կիմ Հյունգ-Օն կստորագրեն փոխըմբռնման հուշագիր:
Սեուլում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա \"GS Holdings\"-ի նախագահ պարոն Հո Չան Սուի եւ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Պակ Դաե Ունի հետ հետ, կայցելի \"SAMSUNG ELECTRONICS\" տաղավար:
Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ջեջու, որտեղ հանդիպումներ կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: