Նոյեմբերի 30-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասյան գործերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Իթն Գոլդրիչին եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի առաջին քարտուղար Դանիել Հասթինգսին:
Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ներկայացրեց ԱԺ կառուցվածքը, ծանոթացրեց օրենսդրական ու վերահսկողական գործառույթներին, խորհրդարանի ձեւավորման կարգին, ԱԺ-ում քաղաքական ուժերի ներգրավվածությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, առանց նախապայմանների արձանագրությունների վավերացման գործընթացին, ինչպես նաեւ ՀԿ-ներին վերաբերող օրենսդրությանն առնչվող հարցեր: