Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյին:
Կարեւորելով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի կայացման կարեւորությունը, որը ծրագրվում է անցկացնել 2010թ. մարտին: Միաժամանակ քննարկվեցին 2010թ. առաջին կիսամյակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Բելառուսի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի մանրամասները:
Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ կարեւորեցին առեւտրատնտեսական, գիտակրթական ու մշակութային կապերի զարգացումը, որոնց կարող են մեծապես նպաստել միջխորհրդարանական հարաբերությունները:
Պարոն Աբրահամյանը դեսպանի միջոցով իր տարեմուտի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները խնդրեց փոխանցել Բելառուսի Հանրապետության խորհրդի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներին ու ժողովրդին: