National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
16.01.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Եգիպտոսում
1 / 9

Հունվարի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Կահիրեի միջազգային օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց Եգիպտոսի Ժողովրդական ժողովի փոխնախագահ Աբդել Ազիզ Մուսթաֆան: Այնուհետեւ օդանավակայանի պաշտոնական հյուրերի սրահում պարոն Աբրահամյանը կարճատեւ աշխատանքային զրույց ունեցավ պարոն Մուսթաֆայի հետ: Ողջունելով Հայաստանի խորհրդարանի նախագահին` ԵԱՀ ԺԺ փոխնախագահը կարեւորեց երկկողմ խորհրդարանական շփումների զարգացումը: Զրուցակիցները համաձայնեցին, որ երկու բարեկամ երկրների օրենսդիրները կարող են լուրջ ներդրում կատարել հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելու գործում:

Նույն օրը կեսօրին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելեց ԵԱՀ խորհրդարան: ՀՀ ԱԺ նախագահին ԵԱՀ Ժողովրդական ժողովի դռների մոտ դիմավորեց ԵԱՀ ԺԺ նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրը: Պաշտոնական արարողությունից հետո հայկական եւ եգիպտական կողմերը հանդիպում ունեցան ընդլայնված կազմով:

Պարոն Սուրուրը ջերմորեն ողջունեց ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը եւ հույս հայտնեց, որ այցի ընթացքում կողմերը համատեղ կաշխատեն պատմականորեն ջերմ եւ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, այդ  համատեքստում հատուկ նշելով եգիպտահայ համայնքի դերակատարությունը: Այնուհետեւ ԵԱՀ ԺԺ նախագահը մանրակրկիտ անդրադարձ կատարեց իր երկրի արտաքին քաղաքականության հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով Մերձավոր եւ Միջին Արեւելքում խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործում իր երկրի ջանքերին:

Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հայտնեց իր զրուցակցին, որ լիովին համաձայն է հայ-եգիպտական հարաբերությունների իր գնահատականի հետ: Կարեւորելով երկու բարեկամ երկրների միջխորհրդարանական համագործակցությունը` ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատեց հայկական կողմի հավատարմությունը 1997թ. հայ-եգիպտական միջխորհրդարանական համաձայնագրի դրույթներին: Ապա պարոն Աբրահամյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները` մասնավորապես անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կանոնակարգելու գործընթացին, անմիջական հարեւանների հետ հարաբերություններին:

Երկկողմ համագործակցությունը քննարկելիս` զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել Հայաստանի եւ Եգիպտոսի առեւտրատնտեսական համագործակցությունը: Այդ համատեքստում նրանք կարեւորեցին 2010թ. ամռանը Երեւանում անցկացվելիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հնարավոր կլինի ամփոփել տնտեսական բնույթի մի շարք գործնական ծրագրեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցին, որ հայ-եգիպտական քաղաքական երկխոսության արդի բարձր մակարդակը պահպանելու նպատակով անհրաժեշտ է շարունակել այն` օգտագործելով փոխադարձ այցելությունների ընձեռած հնարավորությունները: Այդ համատեքստում պարոն Աբրահամյանը հրավիրեց ԵԱՀ ԺԺ նախագահ Սուրուրին պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն:

Հունվարի 16-ի երեկոյան ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ԵԱՀ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն, որին ներկա գտնվեցին բազմաթիվ եգիպտացի պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված դեսպաններ եւ բարձրաստիճան դիվանագետներ, լրատվության զանգվածային միջոցների աշխատակիցներ, ինչպես նաեւ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ:

Մինչեւ ընդունելության սկսվելը պարոն Աբրահամյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ-ում ՀՀ դեսպանության Բարեկամների խորհրդի անդամների հետ: Նա շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին իրենց հայրենանվեր գործունեության համար` գնահատելով դեսպանության հիմնադրման պահից նրանց ցուցաբերած աջակցությունը: Պարոն Աբրահամյանը կարեւորեց Հայաստան-Սփյուռք միասնությունը եւ նշեց, որ  նաեւ դրա շնորհիվ հայ ժողովուրդն ի զորու է ամրապնդել իր պետականությունը եւ հաղթահարել բոլոր խնդիրներն ու մարտահրավերները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը նաեւ սիրով պատասխանեց եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

Ընդունելության ընթացքում ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Մեծարգո դեսպաններ,

Սիրելի հայրենակիցներ` եգիպտահայ համայնքի պատվարժան ներկայացուցիչներ,

Հարգելի հյուրեր,

Շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպում ենք Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուրընկալ հարկի տակ: Այս հանդիպումը լավ առիթ է մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը կրկին իմաստավորելու համար:

Հայ ժողովրդի առնչություններն Եգիպտոսի հետ գալիս են դարերի խորքից: Այն լի է անկեղծ բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բազում արտահայտություններով: Եգիպտոսում հայ համայնքի ներկայությունը հազարամյակների պատմություն ունի: Այն հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է: Հայերը, Եգիպտոսի ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ, կարողացել են պահպանել հարուստ ազգային կյանքն ու մշակույթը, իրենց շոշափելի ներդրումն են ունեցել երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Այս համատեքստում բավական է միայն հիշատակել Նուբար փաշայի անունը, որը երեւելի դերակատարում է ունեցել մեր երկու ժողովուրդների ընդհանուր պատմության մեջ:

Հայաստանը Եգիպտոսի անկեղծ բարեկամն է ու վստահելի գործընկերը: Մենք հետաքրքրված ենք սերտացնելու եւ խորացնելու երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը անհրաժեշտ է ամրապնդել երկկողմ տնտեսական ծրագրերով` արդյունավետ օգտագործելով  առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա բոլոր հնարավորությունները:

Ներկայումս Հայաստանի եւ Եգիպտոսի քաղաքական երկխոսությունը կարելի է օրինակելի համարել, քանի որ մեր երկու երկրները մշտապես փոխադարձաբար իրար աջակցում են: Հայ-եգիպտական բարեկամությունը, եգիպտական միջավայրում հայկական ծաղկուն համայնքի ներկայությունը քրիստոնեական եւ մահմեդական քաղաքակրթությունների համագործակցության եւ փոխադարձ հարստացման լավագույն օրինակն է: Սա լավագույն պատասխանն է այն մարդկանց, ովքեր կարծում են, որ այդ երկու մեծ քաղաքակրթությունները անհամատեղելի են:

Մենք մերժում ենք այդ մոտեցումը: Մերժում ենք ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Հայ-եգիպտական բարեկամությունը օրինակ պետք է ծառայի բոլորի համար: Հայաստանի եւ Եգիպտոսի ընդհանուր պատմությունը բարեկամության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, մշակութային երկխոսության պատմություն է հանուն երկու մեծ քաղաքակրթությունների` քրիստոնեական եւ մահմեդական կրոնների վեհ արժեքների:

Սիրելի բարեկամներ,

Քաջ գիտակցում եմ, որ այն ջերմ ընդունելությունը, որին արժանացավ իմ ղեկավարած պատվիրակությունը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի եւ նրա նախագահ մեծարգո Ահմեդ Ֆաթհի Սուրուրի կողմից պայմանավորված է նաեւ եգիպտահայության կեցվածքով ու նկարագրով: Եգիպտահայությունն արժանիորեն վաստակել է այդ հարգանքն ու բարի համբավը:

Վստահ եմ, որ հայ-եգիպտական հարաբերությունները շարունակելու են վերընթաց զարգացում ապրել: Վստահ եմ նաեւ, որ Հայաստանի եւ Եգիպտոսի բարեկամությունը ճանապարհ կհարթի մեր նոր ընդհանուր հաղթանակների համար:

Մաղթում եմ բոլորիս հաջողություններ, բարեկեցություն եւ երջանկություն` ի բարօրություն Հայաստանի եւ Եգիպտոսի ժողովուրդների բարեկամության:

Շնորհակալություն»:

Ի նշանավորումն հայ-եգիպտական բարեկամության` ընդունելությանը նաեւ մասնակցեց ԵԱՀ ԺԺ նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրը, ով սովորաբար չի մասնակցում նման միջոցառումների: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ միասին նա մոտեցավ ներկաներին, զրուցեց եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը եւ ԵԱՀ ԺԺ նախագահը աշխատանքային ջերմ զրույց ունեցան դեսպանությունում` քննարկելով պարոն Սուրուրի ՀՀ կատարելիք այցի հնարավոր ժամկետները:

Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Եգիպտոսի ազգային թանգարան, ինչպես նաեւ Գիզայի բուրգեր եւ «Շամս» թանգարան` ծանոթանալու հին Եգիպտոսի հարուստ պատմությանը եւ նյութական մշակութային ժառանգությանը:

Հունվարի 18-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա ԵԱՀ վարչապետ Ահմադ Նազիֆի հետ: Նույն օրը պատվիրակությունը կվերադառնա Երեւան:


24.09.2024
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարա...

24.09.2024
ԱԺ նախագահն Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարեւորեց նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուց...

24.09.2024
Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերն ու տարընկալումները
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարց...

24.09.2024
ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լեւոն Սահակյանի թեկնածությունը. հարցը քննարկվել է հանձնաժողովում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հա...

24.09.2024
Համաձայնագիր` ուղղված Գյումրու ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովմանը
Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառ...

24.09.2024
Նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով
Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» համաձայնագրում եւ ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներում կատարված փոփոխություններով: ՀՀ ԱԺ...

24.09.2024
Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգեւատրման հավելյալ ֆոնդ նախատեսել
Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված  պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

24.09.2024
Աշխատանքային այցով Վրաստանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը
Սեպտեմբերի 23-25-ն աշխատանքային այցով Վրաստանում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, անդամներ Հասմիկ Հակոբյանը ե...

24.09.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

24.09.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին, 414 սրահում կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am