National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
26.01.2010
Հովիկ Աբրահամյան. «Ստեղծվել է ամուր հիմք հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման համար»
1 / 1

Հունվարի 26-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուն Ցզյուինին` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Ցզյուինին անցած տարիների սերտ համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը բարձր գնահատեց ՉԺՀ դեսպանի աշխատանքը եւ շեշտեց, որ անցած տարիների ընթացքում ստեղծվել է ամուր հիմք հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման համար: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձան 2008թ. դեկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակության ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: Նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել, որպեսզի հետագայում եւս ՀՀ ու ՉԺՀ համագործակցությունը շարունակի զարգանալ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում` օգտագործելով ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին ՀՀ եւ ՉԺՀ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: 
  
Ամփոփելով զրույցը` ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպան Ցզյուինին իր աշխատանքային ձեռնարկումներում եւ հույս հայտնեց, որ պարոն Ցզյուինի բարեկամական կապը Հայաստանի հետ կշարունակի նաեւ իր դիվանագիտական առաքելությունը Երեւանում ավարտելուց հետո:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am