National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.01.2010
Շնորհակալագրեր` Բանակի օրվա առթիվ
1 / 5

Հունվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալագրեր եւ  դրամական պարգեւներ հանձնեց  ՀՀ զինված ուժերում երեք որդի ունեցող 11 ընտանիքների` Բանակի օրվա կապակցությամբ: Հայոց բանակի 18-րդ տարեդարձի նախօրեին խորհրդարանը հյուրընկալել էր  զինծառայողների ծնողներին, փոխվարչապետին, պաշտպանության նախարարին, մարզպետներին: Միջոցառմանը ներկա էին ԱԺ  պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Հարգելի գործընկերներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սեյրան Օհանյանին եւ Հրայր Կարապետյանին այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:  
 
Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարկի ներքո: Հայաստանի խորհրդարանը` մեր երկրի օրենսդիր իշխանությունը, իր գործունեությամբ անդրադառնում է մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերին: Անշուշտ, մեր անկախ պետականության ամենակարեւոր խնդիրներից մեկն էլ հայրենիքի պաշտպանության կազմակերպման օրենսդրական ապահովումն է, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բնականոն գործունեությանն օժանդակելը:

Այսօրվա մեր հանդիպումը նախատոնական է: Վաղը` հունվարի 28-ին նշելու ենք բանակի օրը:

Բանակի օրվան ընդառաջ, որոշեցինք Ազգային ժողով հրավիրել այն ծնողներին, որոնց երեք զավակները միաժամանակ ժամկետային զինվորական ծառայություն են անցնում: Այդ ընտանիքները 11-ն են, եւ այստեղ ներկա են նրանց ծնողները:

Սիրելի բարեկամներ,

Ձեզ հրավիրել ենք` հայտնելու մեր երախտագիտությունը ձեր որդիների ճիշտ դաստիարակության համար: Բանակը մեր հասարակության հայելին է: Յուրաքանչյուրը իր հետ տանում է բանակ այն, ինչ տեսել  եւ սովորել է ընտանիքում: Բանակը բոլորիս հպարտությունն  է: Վստահ եմ, որ հայ ժողովուրդն աչքի լույսի պես փայփայելու է մեր զինվորների միասնականությունը` մեր բանակը:

Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք. պատերազմ չենք ցանկանում: Մենք ուզում ենք խաղաղություն հաստատել մեր բոլոր հարեւանների հետ: Սակայն այդ խաղաղությունը հաստատելու եւ պահպանելու համար պետք է ամրապնդենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը` որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենամարտունակ բանակ: Պատմությունն անողոք է եղել մեր հանդեպ, եւ մենք լավ ենք սովորել այդ դասերը: Այսօր մեր միակ հույսն է ունենալ ուժեղ, հզոր, կազմակերպված բանակ:

Սիրելի ծնողներ,

Պատկերացնում եմ` ինչքան դժվար է ձեզ համար  այս երկար ու ձիգ թվացող ժամկետային ծառայության երկու տարին հեռու գտնվել միանգամից ձեր երեք զավակներից: Սակայն  ձեր աչքերում ես վստահություն ու վճռականություն եմ տեսնում եւ իմ կարծիքով` ձեր պահվածքով դուք հաստատում եք, որ հպարտ եք: Հպարտություն ձեր որդիների, ձեր բանակի, ձեր հայրենիքի համար: Հպարտությունը մենք կարողացել ենք վաստակել: Անձամբ ինձ` որպես Ազգային ժողովի նախագահի, ձեր վստահությունը նոր ուժ է հաղորդում` ավելի վճռական լինելու, կրկնապատկելու մեր ջանքերը Հայաստանը հզոր ու բարգավաճ երկիր դարձնելու գործում: Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորիդ: Ես` որպես ծնող, կցանկանայի ունենալ երեք զավակ, ովքեր միաժամանակ կծառայեին մեր հայրենիքին, մեր բանակին: Դա յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր ծնողի հպարտությունն է: Եվ ես ուզում եմ Ազգային ժողովիի մեր բոլոր գործընկերների անունից շնորհակալություն հայտնել ձեզ եւ ասել, որ մենք ձեր կողքին ենք եւ հպարտ ենք այն 11 ընտանիքներով, որ ունենք մեր անկախ Հայաստանի Հանրապետությունում»:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am