Հունվարի 29-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 120 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 78 հարց, միջազգային 14 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն փետրվարի 1-ի ԱԺ նիստում: