National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.02.2010
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 6

Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերն ու վավերացրեց միջազգային պայմանագիրը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռների» ծրագրի շրջանակներում խորհրդարանում գտնվող Երեւանի Էրեբունի վարչական համայնքի դպրոցների մի խումբ 10-րդ դասարանցիներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը շարունակեց պատասխանել նախորդ օրվանից քննարկվող «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ համաձայնագրի» վերաբերյալ պատգամավորների հարցերին:

 ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Շիրակ Թորոսյանը:

Համաձայնագրի վերաբերյալ եղան ելույթներ:  Անահիտ  Բախշյանին մտահոգում էր վարկային միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործման վերահսկողությունը:  Հովհաննես Մարգարյանը ողջունելի համարելով ներկայացված համաձայնագիրը, կարեւորեց նախատեսված ճանապարհաշինության հատվածներում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման հարցի վերաբերյալ կառավարության նախանշած ուղիները:   Տիգրան Թորոսյանը ողջունելի համարելով ճանապարհաշինության գաղափարը, մտահոգիչ համարեց այդ նպատակով ստացվելիք վարկի մարման  վերաբերյալ տնտեսական հիմնավորումների բացակայությունը:

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով կարեւորելով համաձայնագրի բացառիկ նշանակությունն ու կարեւորությունը, անհրաժեշտ համարեց օգտագործել խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու լծակները  եւ դրանով իսկ ապահովել վարկային ծրագրի նկատմամբ անհրաժեշտ վերահսկողությունը: Այս հարցում նա կարեւորեց  գործող Հակակոռուպցիոն հանձնաժողովում պատգամավորների ակտիվ մասնակցությունը:

Քվեարկության արդյունքում  107 կողմ ձայներով համաձայնագիրը վավերացվեց:

Խորհրդարանն այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք օրինագծեր:

 Պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Սուքիաս Ավետիսյանի, Գագիկ Մելիքյանի, Էդուարդ Շարմազանովի հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ Հակոբ Հակոբյանը, նշելով, որ փոփոխությունը խմբագրական բնույթի է: Ներկայացվեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: ՀՀ կառավարության «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված  «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եւս ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հնչեցրեց հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատգամավորների քննարկմանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների  փաթեթը, որով խստացվում է որսագողության դեմ պայքարը: Ներկայացված 6 առաջարկից 5-ը հեղինակն ընդունել է: Վերոնշյալ օրինագծերը խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Որսագողության  հետ կապված` խորհրդարանը քննարկեց նաեւ պատգամավորի մեկ այլ` «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Երկու փաթեթների վերաբերյալ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին պատգամավոր Դավիթ Հարությունյանի հեղինակած «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ դրական եզրակացություն ունեին  ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաեւ` ՀՀ արդարադատության նախարարությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին  պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի, Արամ Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր դրական եզրակացություն եւ  կառավարության հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 Պատգամավորները քննարկեցին կրթության ոլորտին առնչվող մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Առաջին ընթերցմամբ նախարարը քննարկման ներկայացրեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Նախնական մասնագիտական/ արհեստագործական/ եւ միջին մասնագիտական  կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունումը պայմանավորված է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ստեղծման կապակցությամբ կրթական օրենսդրությունում առկա հակասությունների վերացման անհրաժեշտությամբ:

 Օրինագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կառավարության ներկայացրած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որի վերաբերյալ եւս ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Կրթական ոլորտի վերաբերյալ երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին նաեւ կառավարության հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական  մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդհատված ուսումը շարունակելու հնարավորություն տալ նախկին ուսանողներին եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» երկրորդ նույնանուն օրինագիծը, որոնց վերաբերյալ եւս գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Ավետիսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Անասնակերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

 Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց նաեւ կառավարության «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Սամվել Նիկոյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած «ՀՀ Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առնչությամբ հիմնական զեկուցող Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ ստացվել է պատգամավոր Արեւիկ Պետրոսյանի ներկայացրած առաջարկը, որն ընդունվել է: Օրինագիծն արժանացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Օրվա վերջում ԱԺ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից  օրենսդրական փաթեթով, որով կառավարությունն առաջարկում է սահմանել տեղական նոր հարկատեսակներ, որոնցից պարտադիր կհամարվեն հողի հարկը եւ գույքահարկը: Նախատեսվում է սահմանել տեղական նոր հարկատեսակներ` հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ, անավարտ շինարարության / կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի/ հարկ, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ, հանրային տարածքների զբաղեցման հարկ:  Պարոն Տերտերյանի տեղեկացմամբ` հետագայում յուրաքանչյուր հարկատեսակի վերաբերյալ կառաջարկվեն համապատասխան օրինագծեր:

Օրինագծի քննարկումը կշարունակվի ԱԺ փետրվարի 3-ի նիստում:

Օրվա վերջում ԱԺ Կանոնակարգի համաձայն պատգամավորները հանդես եկան  հայտարարություններով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am