National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.02.2010
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 5-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Եվրախորհրդին կից գործող կանանց լոբբի ներկայացուցիչ Մարշա Սքոթին եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանին:

Տիկին Զոհրաբյանը հյուրերին տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել է` հիմքում ունենալով Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականության գերակայություն հռչակված եվրոպական ինտեգրացիան եւ համակարգում է Եվրամիության, ինչպես նաեւ` Եվրախորհրդի հետ կապված խորհրդարանական հարաբերությունները, զբաղվում է ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցմամբ:

Անդրադառնալով եվրաինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, տիկին Զոհրաբյանը կարեւորեց Եվրամիության հետ հարաբերությունները, մասնավորապես «Արեւելյան գործընկերության» չորս պլատֆորմներով տարվող աշխատանքները, որում իր լուրջ մասնակցությունն ունի Հայաստանի խորհրդարանը։ Այս ընթացքում, ըստ հանձնաժողովի նախագահի, խորհրդարանն աշխատում է «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական ձեւաչափի՝ «Եվրանեսթի» կանոնադրության, ինչպես նաեւ՝ «Եվրանեսթում»  քննարկվելիք խնդիրների փաթեթի մշակմամբ, որի անդրանիկ նիստը նախատեսվում է գումարել մարտի երկրորդ կեսին։ Առաջիկայում խորհրդարանում կձեւավորվի «Եվրանեսթի» հայկական պատվիրակությունը։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հյուրին նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 9-ին՝ «Եվրոպայի օրը» հանրապետության հանրակրթական դպրոցներում կանցկացվի բաց դաս՝ նվիրված մեր երկրում եվրոպական արժեքների տարածմանը։

Կողմերը պայմանավորվեցին առավել սերտ համագործակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am