National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
05.02.2010
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ հարավկորեական ընկերության ներկայացուցիչը ստորագրեցին համաձայնագիր
1 / 2

Փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի եւ հարավկորեական Ջի-Էս Ինջինիրինգ ընդ Քոնսթրաքշեն կորպորացիայի միջեւ, ի դեմս ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի եւ կորեական ընկերության նախագահի տեղակալ Սունգ Կի Չոյի, կնքվեց համաձայնագիր, ըստ որի` կորեական ընկերությունը պատրասատկամություն է հայտնում աջակցելու Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը:  Համաձայնագրի  ստորագրմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի անդամներ:

Համաձայնագրի ստորագրումից հետո` ողջունելով ներկաներին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը մասնավորապես ասաց.

«Համաձայնագիրը, որ այսօր ստորագրվեց  ՀՀ ԱԺ աշխատակազմի  եւ ՋԻ-ԵՍ Ինջինիրինգ ընդ  քոնսթրաքշն կորպորացիայի միջեւ,ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2009թ. դեկտեմբերին Հարավային Կորեա կատարած  պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների  արդյունք է:  Խորհրդարանի ղեկավարի այցը Կորեայի Հանրապետություն, որը ՀՀ առաջին բարձրաստիճան պաշտոնյայի  այցն էր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, իսկապես բարեկամական ու տնտեսական հարաբերությունների ամրապնդման սկիզբ դարձավ: Դեկտեմբերի սկզբին Սեուլում, տպավորված  ԱԺ նախագահի հետ հանդիպումից, կորեական կողմը, ի դեմս «GS Group» ընկերության նախագահ Հո Չան Սուի, պատրաստակամություն հայտնեց  զորակցել հայոց խորհրդարանի կարողությունների զարգացման ծրագրին:

Այսօր մենք ուրախ ենք, որ աշխարհում հայտնի «GS Group»-ը, որը բազմաթիվ երկրներում ունի   48 մասնաճյուղ եւ ներկայացուցչություններ, իրականացրեց իր խոստումը` աջակցելով ՀՀ ԱԺ- ին 500.000 ԱՄՆ դոլարի չափով:

Սա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից խոստացված ԱԺ դերակատարության բարձրացմանն ուղղված ծրագրի  շրջանակներում իրականացվող քայլ է:

Աշխատակազմը իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի այդ  ծրագրերը նպատակային  ու արդյունավետ իրականացվեն»:

Պարոն Սունգ Կի Չոյը նույնպես կարեւորեց այս համաձայնագիրը հայ-կորեական բարեկամության ու տնտեսական համագործակցության համատեքստում եւ հավելեց, որ այն դեկտեմբերի սկզբին Սեուլում  ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ   «GS Group» ընկերության նախագահ Հո Չան Սուի` ԱԺ կարողությունների զարգացման ծրագրին աջակցելու խոստման իրականացումն է:
 
 
 
 
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am