National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.02.2010
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը կանցնի այլ աշխատանքի
1 / 1
Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Այդ առիթով պարոն Պետրոսյանն ասաց. «Անկեղծորեն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` անցած ժամանակաշրջանում իր ղեկավարությամբ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: Խորհրդարանը յուրահատուկ քաղաքական դպրոց էր, որտեղ ինձ հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու մեր քաղաքական կյանքի կարեւորագույն զարգացումներին: Ես ջերմությամբ եմ վերհիշելու ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին եւ աշխատակազմի բոլոր գործընկերներին: Նրանց օժանդակությունն էապես նպաստել է իմ աշխատանքային պարտականությունների կատարմանը: Վերջապես, երախտագիտության թերեւս ամենակարեւոր խոսքն ուզում եմ հղել լրագրողների համքարությանը: Հուսով եմ` օգտակար եմ եղել Ազգային ժողովում ձեր մասնագիտական պարտականությունները կատարելու գործում: Հուսով եմ նաեւ, որ հետագայում եւս շատ ջերմ հանդիպումների առիթներ կունենանք»:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am