National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.02.2010
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
1 / 1

Փետրվարի 12-ին Վարդան Այվազյանի եւ Խաչիկ Հարությունյանի համանախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի եւ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Քննարկվեցին  ՀՀ կառավարության հեղինակած  «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության պետ Աշոտ Հարությունյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ  «Բնապահպանական  եւ  բնօգտագործման  վճարների  մասին»  ՀՀ  օրենքում  փոփոխություններ  եւ  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով  վերանայվել են oրենքի առանձին  բաժինների եւ հոդվածների դրույթներ`    դրանց կատարելագործման եւ  արդիականացման, ինչպես  նաեւ   վճարների նոր  տեuակների  ներդրման  նպատակներով, այդ  թվում` հստակեցվել է  ջրահեռացման ցանցով ջրային ռեսուրս վնասակար նյութեր եւ միացություններ արտանետելու, ինչպես նաեւ չտեսակավորված կոշտ կոմունալ թափոնների տեղադրման համար բնապահպանական վճար վճարող իրավաբանական եւ  ֆիզիկական  անձանց կազմը, ընդլայնվել է  բնապահպանական վճարի օբյեկտ հանդիսացող գործառույթների  տեսակների կազմը (ցանկը), այդ թվում  բնապահպանական վճարների մասով նոր  վճարատեսակներ  են սահմանվել  հողի բերրի շերտի հանման  համար: Սահմանվել  են  ջրային ռեսուրս ջրահեռացման ցանցով կեղտաջրերի արտանետման, հողի բերրի շերտի հանման համար վճարների հաշվարկման, վճարման եւ վերահսկման կարգերը վճարողների  կողմից  վճարների  եռամսյակային  հաշվարկ-հաշվետվությունների   հավաստիությունն  ապահովելու եւ  դրանց լրացման գործընթացը վերահսկելի դարձնելու նպատակով  նախատեսվել են փաստացի  ծավալների  հաշվառման  գրանցամատյաններ վարելու պահանջ  սահմանող, դրանց ձեւերի սահմանման, վարման   եւ  լրացման  հարցերը  կանոնակարգող համապատասխան դրույթներ:

Բնապահպանական  վճարների  գծով  արտոնություններ  են  սահմանվել քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի սահմաններում սեփական կարիքների համար հողի բերրի շերտի հանման համար: Կանոնակարգվել  են «Թափոնների մաuին» ՀՀ oրենքի 12-րդ հոդվածի համաձայն թափոնների տեղադրման uահմանաքանակներ չունենալու դեպքում բնապահպանական  վճարների   դրույքաչափերի  հաշվարկման  հարցերը,  ինչպես  նաեւ  խստացվել  են  uահմանաքանակներ չունենալու դեպքում վճարների   հաշվարկման դրույքաչափերը  ջրօգտագործման  եւ  կենսապաշարների  օգտագործման  համար, գործող օրենքում  նախատեսված եռապատիկի չափով հաշվարկելու  փոխարեն  ներկայացվող օրենքի  նախագծով  նախատեսվել  է  հնգապատիկի  չափով  հաշվարկման  կարգ:

«Բնապահպանական  վճարների  դրույքաչափերի մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ  եւ  լրացումներ  կատարելու  մասին» ՀՀ  օրենքի   ներկայացվող  նախագծով  սահմանվել են հողի բերրի շերտի հանման համար բնապահպանական վճարի դրույքաչափեր, կազմվել  է հողի բերրի շերտի հանման համար բնապահպանական վճարի դրույքաչափերի  սանդղակը`   հողային  գոտիների, հողերի  տիպերի  եւ  ենթախմբերի  կտրվածքով:

Սահմանվել են բնապահպանական վճարի դրույքաչափեր լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների տեղադրման համար, հստակեցվել  են իրավաբանական եւ  ֆիզիկական անձանց պատկանող, Հայաuտանի  Հանրապետությունում հաշվառված եւ շահագործվող ավտոտրանuպորտային միջոցներից  (մեխանիզմներից)  վնաuակար նյութերի արտանետման դիմաց վճարների  վճարման  ժամկետներն  այն  դեպքերի համար, երբ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի  դրույթներին  համապատասխան  տարեկան  տեխնիկական  զննության  փոխարեն տրանսպորտային  միջոցները տեխնիկական  զննության են ենթակա այլ  պարբերականությամբ:

ԱԺ պատգամավորները, ընդունելով օրինագծերի գաղափարն ու նպատակադրումը, անհրաժեշտ համարեցին հստակեցնել նախագծերի մի շարք հոդվածներ: Նրանք առաջարկեցին բնապահպանական վճար վճարող «ֆիզիկական անձ» տերմինը փոխարինել «անհատ ձեռներեց»-ով եւ չարաշահումներից խուսափելու համար կոնկրետացնել նրանց վճարելիք բնապահպանական վճարի չափը: ԱԺ պատգամավորները մտահոգություն հայտնեցին տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող, հողի բերրի շերտի հանման համար բնապահպանական վճարի դրույքաչափերի ներդրումը եւ լրացուցիչ ֆինանսական բեռ չավելացնելու համար առաջարկեցին հանել այն: Առաջարկվեց նաեւ հստակեցնել հաշվառման ու վերահսկողական մեխանիզմները:

Քննարկման արդյունքում հանձնաժողովների նախագահները կառավարության ներկայացուցիչներին առաջարկեցին լրամշակել ու բարելավել ներկայացված երկու նախագծերը  դիտողությունների ու առաջարկների հաշվառումով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am