National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.2.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
16.02.2010
ԵԱՀԿ գործող նախագահը ԱԺ -ում
1 / 1

 Փետրվարի 16-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար, արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը կարեւորեց Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությունը, որի վկայությունն է նաեւ այն, որ Հայաստանը պաշտպանեց Ղազախստանի թեկնածությունը` 2010 թվականին նախագահելու  ԵԱՀԿ-ում: Նա հույս հայտնեց, որ պարոն Սաուդաբաեւի այցը հնարավորություն կտա  անմիջաբար ծանոթանալու տարածաշրջանի խնդիրներին, քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ հարաբերություններին առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: Հայաստանը կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, որը կարեւոր դեր է ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Տիկին Պետրոսյանը նաեւ հույս հայտնեց, որ ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության ժամանակահատվածում կձեռնարկվեն տարածաշրջանում խաղաղ գոյակցության  եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտ քայլեր:

ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, առանձնապես կարեւորեց միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելու Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջը:

Տիկին Պետրոսյանը բարձր գնահատեց նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ի դերը ժողովրդավարական գործընթացների, միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման գործում:

ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար, տեղեկացրեց, որ իր հանդիպման նպատակն է տեղում ծանոթանալ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ քաղաքական ուժերի տեսակետներին, քանզի հակամարտող կողմերի դրսեւորած բարի կամքի եւ փոխզիջման դեպքում է  հնարավոր հարցի վերջնական լուծումը, իսկ միջազգային կազմակերպություններն ու այս խնդրի կարգավորմամբ մտահոգ երկրները օգնող են միայն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին  ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի գնահատմամբ` ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված երեք կարեւոր սկզբունքների հաշվառումով` կարեւորելով հատկապես ինքնորոշման իրավունքը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է գործի այն դեպքում, եթե մի երկիր խառնվում է մեկ ուրիշ երկրի գործերին, իսկ եթե մի երկրի ներսում ազգային-տարածքային կազմավորումներն են  ինքնուրույն ապրելու ճանապարհ ընտրում, ինչը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի դեպքում, պետք է գործի ինքնորոշման իրավունքը: Նա առաջարկեց նաեւ ԵԱՀԿ նախագահին ԼՂ-ում դեմոկրատական ինստիտուտները վերահսկելու մոնիտորինգ իրականացնել, ինչը կլինի հարցի կարգավորմանն ուղղված լավագույն քայլը:

 «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ իր խմբակցության տեսակետը հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միանշանակ է. անխուսափելի է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը, ինչը պետք է ընդունվի միջազգային սուբյեկտների կողմից, իսկ ներկա փուլում անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղին ներգրավել հակամարտության կարգավորման բանակցություններին, առանց որի անհնար կլինի հարցի վերջնական կարգավորումը:

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը  կարեւորեց հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ռուսաստանի եւ Ղազախստանի դերակատարությունը` հույս հայտնելով, որ Ղազախստանը այդ մոտեցումը կշարունակի կիրառել նաեւ ԵԱՀԿ իր նախագահության ողջ ընթացքում: Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ-ն ինչպես եղել է, այնպես էլ  պետք է շարունակի մնալ Մինսկի խմբի շրջանակներում հարցի խաղաղ կարգավորման առաջամարտիկը:

ԵԱՀԿ գործող նախագահը համոզմունք հայտնեց, որ խաղաղ բանակցությունների միջոցով հարցի կարգավորումը միակ ընդունելի տարբերակն է, իսկ լիակատար արդյունքի հասնելու համար առաջնային կլինի  հակամարտող կողմերի բարի կամքի դրսեւորումն ու  փոխզիջումների գնալու պատրաստակամությունը:
 

                    


16.02.2010
Պատգամավորները կրկին քննարկեցին «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը
 Փետրվարի 16-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ պատգամավորները վերստին քննարկեցին ՀՀ  կառավարության հեղինակած եւ խորհրդարանական քննարկումների արդյունքում լրամշակված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am