National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.2.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
18.02.2010
Ընդլայնված քննարկում մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 18-ին  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 2008 թ. կոնցեսիոն պայմանագրով  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ընկերության ստանձնած պարտավորությունների կատարողականի վերաբերյալ ընդլայնված քննարկում, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ընկերության ներկայացուցիչներ, փորձագետներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ հրավիրված այս քննարկումը, որը վերաբերելու է կոնցեսիոն պայմանագրով  նախատեսված պարտավորությունների կատարմանը, նախորդող փուլն է լինելու նույն թեմայով մարտ ամսին նախատեսվող ԱԺ խորհրդարանական լսումների, եւ խնդրեց կողմերին հետեւողական լինել իրենց մոտեցումների մեջ, քանի որ հարցը վերաբերում է հայկական երկաթուղու շահագործման արդյունավետության բարձրացմանը, ինչը կարեւոր է երկրի տնտեսության զարգացման համար:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վանյա Աթյանը զեկուցեց, որ 2008թ. հունիսի դրությամբ նախատեսվող գույքն ամբողջությամբ հանձնվել է Ընկերությանը, իսկ օբյեկտների եւ գույքի պետական գրանցման աշխատանքները շուտով կավարտվեն: Մասնավորապես բանախոսը նշեց, որ 2009 թ. ավելացել է փոխադրումների ծավալը, պարտավորությունների շրջանակներում պետական բյուջեին վճարվել է 249 մլն դրամ: Նախկինում գործող սակագները ավելացել են, իսկ նախորդ տարվա բարձրացված նոր սակագները անհիմն լինելու պատճառով մերժվել են: Կոնցեսիոն պայմանագրով  ենթակառուցվածքների զարգացման գծով 2008-2009 թթ. համար նախատեսված 21,2 մլրդ դրամի փոխարեն կատարվել են 14,7 մլրդ դրամի, իսկ շարժակազմի  գծով նախատեսված 4,9 մլրդ դրամի փոխարեն` մոտ 22 մլն դրամի ներդրումներ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ընկերության` պետական մարմինների հետ համագործակցության եւ ներդրումների  ծառայության պետ Նիկոլայ Անտոնովը նկատեց, որ կոնցեսիոն պայմանագիրը լիարժեք չի կարող գործել, քանի դեռ  պայմանագրով նախատեսված գույքի եւ տարածքների  ամբողջական հանձնում իրավական ձեւակերպմամբ տեղի չի ունեցել, ինչը իր հերթին խանգարում է իրենց պարտավորությունների լիարժեք կատարմանը: Նախատեսված 477 կադաստրի վկայականներից առ այսօր հանձնվել է միայն 255-ը: Մասնավորապես Նիկոլայ Անտոնովը  տեղեկացրեց, որ ընկերությանը պատկանող տարածքների վերաբնակեցման հետ կապված խնդիրներ կան, ինչը նույնպես խանգարում է երկաթգծի վերանորոգչական աշխատանքներին:

Ելույթ ունեցողները պատասխանեցին ԱԺ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ երկու կողմերի ներկայացրած թվային  փաստերի միջեւ գոյություն ունի ակնհայտ անհամապատասխանություն, ինչը խոսում է չհամագործակցված աշխատանքի ու թերացումների մասին:

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում անընդունելի համարեցին Ընկերության ներկայացրած հիմնավորումները պայմանագրով նախատեսված պարտավորությունների թերակատարման համար եւ արձանագրեցին, որ իրական դրական արդյունքը տեսանելի չէ. թերացումները շատ են թե ներդրումային քաղաքականության, թե փոխադրումների ծավալների, շարժակազմի եւ երկաթգծի վերանորոգման աշխատանքներում: Արձանագրվել են նաեւ բեռնափոխադրման փաստաթղթավորման ձգձգումների փաստեր, ինչը բյուրոկրատական քաշքշուկների արդյունք է: Պատգամավորները թերացումների համար մեղադրեցին նաեւ ՀՀ կառավարության լիազոր մարմնին` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը` պայմանագրով նախատեսված իր իրավասությունները ամբողջովին չկիրառելու եւ հետեւողական վերահսկողություն չիրականացնելու համար:

 Վարդան Այվազյանի գնահատմամբ`  համակարգի զարգացման ցածր տեմպերը տնտեսական առումով վնասակար են եւ պետության, եւ տնտեսվարողի համար. նա անընդունելի  համարեց այսպես շարունակելու արատավոր մոտեցումը եւ  հավաստիացրեց, որ եթե կան համակարգի զարգացմանը խոչընդոտող օրենսդրական բացեր, Ազգային ժողովը պատրաստ է արագ արձագանքելու եւ շտկելու դրանք:

Որոշվեց մեկ ամիս հետո նորից հանդիպել` այս անգամ արդեն հստակ տեղեկատվությամբ եւ կոնկրետ առաջարկներով:


18.02.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀԲ տարածաշրջանային տնօրենին
Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամին եւ  հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:  Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց Համաշխարհային բանկի եւ Ազգային ժողո...

18.02.2010
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 18-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Սուքիաս Ավետիսյանի նախագահությամբ քննարկեց  եւ մինչեւ 30 օրով հետաձգեց «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրինագիծը, մինչեւ 60 օրով` «ՀՀ ընտանեկան օրենսգրքում...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am