«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր երեխաներին` անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունը առավել արդյունավետ է համարում ընտանեկան նպաստի ծրագրով աղքատ ընտանիքներին աջակցելը: Հանձնաժողովը քննարկումների արդյունքում որոշեց մինչեւ 15 օրով հետաձգել օրենսդրական նախաձեռնության քննարկումը: