National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.2.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
22.02.2010
Բաց դասերը խորհրդարանում շարունակվում են
1 / 3

Փետրվարի 22-ին հերթական բաց դասը խորհրդարանում անցկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս անգամ ԱԺ էին այցելել Երեւանի Նոր Նորք համայնքի  դպրոցների բարձր դասարանցիները: Ողջունելով դպրոցականներին, պարոն Աբրահամյանն ասաց. «Ձեր ներկայությունն ավելի է ակտիվացնում պատգամավորների աշխատանքը: Ուզում եմ, որ այս կարգի բաց դասերն ավանդույթ դառնան խորհրդարանում, անկախ այն բանից, թե հետագայում ով կլինի ԱԺ նախագահը եւ ովքեր կլինեն պատգամավորները»:

 Այնուհետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  դպրոցականներին ներկայացրեց ՀՀ օրենսդիր մարմնի կառուցվածքը, գործունեությունը, Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները, ընտրակարգը: Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ ամեն ինչ արվում է, խորհրդարանը ժողովրդի համար թափանցիկ ու մատչելի դարձնելու համար: Շուտով ԱԺ 12 մշտական հանձնաժողովները պարբերաբար կայցելեն հանրապետության մարզեր ու համայնքներ, կհանդիպեն տեղի բնակիչների հետ, կծանոթանան բոլոր խնդիրներին, որից հետո հնչած բոլոր հարցերն ու մտահոգությունները կներկայացվեն ԱԺ նախագահին: Խորհրդարանի նախագահն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական արձանագրություններին, եւս մեկ անգամ փաստելով, որ չկան շահարկվող նախապայմանները եւ խոսք է գնում  միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու մասին:

Պատասխանելով դպրոցականներից մեկի` Հայոց բանակին վերաբերող հարցին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն ու ուժեղն է, եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այն այդպիսին էլ մնա:

Խորհրդարան այցելած բարձր դասարանցիներին մտահոգում էր հայկական հեռուստաեթերում կրթական հաղորդումների բացակայության խնդիրը: Խորհրդարանի նախագահը խոստացավ առաջարկել կրթության նախարարին հեռուստաընկերությունների հետ համապատասխան պայմանավորվածությունների արդյունքում մշակել հետաքրքիր կրթական ծրագրեր ու հաղորդումներ: Պարոն Աբրահամյանը միացավ դպրոցականներից մեկի այն մտահոգությանը, որ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող պատմամշակութային ու ճարտարապետական արժեք հանդիսացող հուշարձանները պղծվում ու երբեմն վաճառվում են ` կոչ անելով համախմբվել, ազգովի պայքարել եւ դատապարտել այդ փաստը:

Երեխաներին հետաքրքրող հարցերի շրջանակը լայն էր: Դրանց ԱԺ նախագահը տվեց սպառիչ պատասխաններ: Ուսուցիչների կողմից հնչեցին շնորհակալության խոսքեր. խորհրդարանի նախագահը, լինելով բազմազբաղ ու ծանրաբեռնված, ժամանակ է գտնում դպրոցականների հետ հանդիպել ու զրուցել, խորհուրդներ տալ, հորդորել լավ սովորել: Ուսուցիչների կարծիքով նման հանդիպումները մեծ կյանքի շեմին կանգնած պատանիների համար առավել քան անհրաժեշտ են, այսօրվանից արդեն նրանց մեջ ձեւավորվում է պետական մտածողություն: ԱԺ նախագահ էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մանկավարժներին, նշելով, որ, դժվարագույն պայմաններում անգամ, նրանք  հավատարիմ եմ մնացել իրենց կոչմանը` սերունդներ են սովորեցրել ու դաստիարակել:

Հանդիպման ավարտին դպրոցականներն ու նրանց ուղեկցող մանկավարժները, ի հիշատակ հանդիպման, լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
 


22.02.2010
Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստում
Փետրվարի 22-ի Ազգային ժողովի  քառօրյա նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով: Ազգային ժողովի նիստին մասնակցում էին Նոր Նորքի միջնակարգ դպրոցների բարձր դասարանի աշակերտները ավանդական դարձած բաց դասին մասնակցելու համար:  ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ըն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am